«Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք»

«Իրավունք». թերթը գրում է. «Ժողովո՛ւրդ ջան, այս մարդը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Նույնիսկ եթե կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի հանրության մեջ, վարչապետը չէ, որ դա պետք է իրագործի, նման իրավասություն նա չունի, էլ ո՛նց բացատրենք, վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞,- հարցին Նիկոլ Փաշինյանը ունի՞ լիազորություններ Կաթողիկոսին փոխելու, նման տեսակետ հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․

 

-Ժողովուրդը պետք է պահանջի, ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ նա նման իրավունք չունի. Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև այդ մարմինները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով:

ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով, որևէ դրույթով սահմանված չէ, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը կարող է ձևավորել համակարգող խորհուրդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու նպատակով: Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի կազմավորման, ձևավորման, կաթողիկոսին ընտրելու կարգը վերապահված է Գերագույն հոգևոր խորհրդին: Ի սեր Աստծո, պետությունը անջատ է եկեղեցուց:

Եթե Փաշինյանը պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ու ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինել, չէր կարող ընտրվել և կաթողիկոս լինել, սա նշանակում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այսօր Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Այսինքն՝ յոթ տարի կաթողիկոսը կարող էր կուսակրոնության ուխտը խախտել ու մնալ Ամենայն հայոց կաթողիկոս, յոթ տարի հետո՝ ո՞չ: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ նա կա՛մ իշխանության կորստի իրական վտանգ է զգացել, կա՛մ այլ խնդիր կա, որ փորձում է մինչև վերջ համառորեն գնալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 145 անգամ
Լրահոս
ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը Մենք հիմա լիովին անօգնական ենք ադրբեջանական կամ թուրքական հարձակման առջև. Արթուր Խաչիկյան Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու․ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Ծաղկավաճառները միլիոնավոր վնասներ են կրել. Ծաղիկները նետեցին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, դրանք հավաքեցին պարեկները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Դատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցը Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ Հակոբյան Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը Իսրայելը որոշել է ուժեղացնել հրթիռային պաշտպանությունը Իրանի հետ հակամարտությունից հետո Որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. քաղաքագետ Ով է Վաղարշապատ համայնքի նոր ղեկավարի պաշտոնակատարը Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am