Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենաթողությունն ու «բեզպրեդելը» այնքան են խորացել և արմատներ գցել իշխանության խորքերում, որ պատիժն անզոր է ուղղելու նրանց:

 Անդրդվելի իշխանականների՝ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատժամիջոցներ չի համարձակվում սահմանել, թեև արձանագրում են, որ կա վարքագծի առերևույթ խախտում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտին «Ֆեյսբուքում» գրառում էր արել, որը դժգոհություն էր առաջացրել սոցցանցում։ Նա կիսվել էր Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ և կից գրել․ «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»: Օգտատերի վրդովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է մի քանի նախկին պաշտոնյաների։ Երբ այս բացատրությունն էլ չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը։

 Նշված հրապարակումը Կոռուպցիայի կանխրգելման Հանձնաժողովը քննության էր առել, սակայն արձանագրել էր վարքագծի կանոնների խախտման բացակայության մասին։

Եզրակացություն

 Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն բան այլ է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:

Մասնավորապես քննության են առնվել «Համբալ», «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։

Օրերս էլ, ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ պատասխանն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը ևս որևէ պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ՔՊ-ում անպատժելիություն է տիրում. այսուհետեւ ով ինչ կարող է՝ խոսելու է։

Փոխարենը, իրավիճակը լարվում է եկեղեցու շուրջ, իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ, բազմաթիվ քրեական վարույթներ են հարուցվում ընդդիմադիրների մասնակցությամբ. այս «սպառնալիքների լեզուն» իշխանությունը կշարունակի դեռ երկար ու հետևողական»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Նիկոլը Արամի միջոցով գուժում է․․․ Նիկոլ Անհող, կպարզաբանես սրա ասածները.. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ պայմանով. Ֆաթիմա Մոհաջերանի Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Սերգեյ Մելքոնյան Արտակարգ դեպք է գրանցվել Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկովը մանրամասնում է Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը. Sputnik Արմենիա Հայաստանի, գրեթե բոլոր, դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am