Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

Ստորև՝ արարողությունների ժամանակացույցը․

Հունիս 16 — Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,

— ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,

— Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 17 — Սուրբ Գայանյանց կույսերի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

— ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,

— Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 19 — Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

Հունիս 21 — Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

Հունիս 22 — Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
— ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

— Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝

Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

դիտվել է 2051 անգամ
Լրահոս
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ՝ գալու է մի օր, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը. Արթուր Վանեցյան ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը Մենք հիմա լիովին անօգնական ենք ադրբեջանական կամ թուրքական հարձակման առջև. Արթուր Խաչիկյան Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու․ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Ծաղկավաճառները միլիոնավոր վնասներ են կրել. Ծաղիկները նետեցին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, դրանք հավաքեցին պարեկները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Դատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցը Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ Հակոբյան Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը Իսրայելը որոշել է ուժեղացնել հրթիռային պաշտպանությունը Իրանի հետ հակամարտությունից հետո Որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի. քաղաքագետ Ով է Վաղարշապատ համայնքի նոր ղեկավարի պաշտոնակատարը Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազային՝ Դոհայում ընթացող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am