«Փաստ». Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար թվային համակարգը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ առաջադեմ և օր օրի զարգացող պետություններն ահռելի տեմպերով առաջ են շարժվում՝ կրճատելով տնտեսության ստվերը, Հայաստանում այս առումով շարունակում են լուրջ խնդիրներ մնալ: Ավելին, ցավոք, քիչ չեն լոբբիստական տարբեր շրջանակները, որոնք փաստացի ստվերային շրջանառության ջատագովներն են:

Ի մասնավորի, նման շրջանակները առաջ են քաշում ապրանքների դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք թեզեր: Նախ՝ նշենք, որ դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են 2018 թվականին, իսկ արդեն 2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է, դրոշմավորման գործընթացների միասնականացումը և ապրանքների հետագծելիության ապահովումը։ Համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները ձեռնամուխ են եղել օպերատորների սահմանման գործընթացին։

Ստացվում է, որ սեփական շահն առաջ տանելու նպատակով որոշակի լոբբիստական շրջանակներ այս հարցի հետ կապված հետևողականորեն գիտակցաբար խեղաթյուրում են իրականությունը՝ փորձելով խոչընդոտել ստվերի դեմ պայքարը։ Ըստ մասնագետների, նոր թվային գործիքների ներդրման դեմ նման ուժերի միջոցով տարվող պայքարը հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ ստվերի շահառուներն իրական «ծանր կորուստներ» են ունենում ստվերի դեմ պայքարի նոր մեթոդների կիրառման արդյունքում։

Հասկանալի է, որ նույն այդ շրջանակների կողմից գիտակցաբար չի խոսվում այն մասին, որ նոր թվային համակարգը նախորդի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մի քանի փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ ստացվում է նման համեմատություն.

- Սա թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների շրջանառության մեջ մտնելը և շրջանառությունից դուրս գալը։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

- Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար, մինչդեռ հին համակարգի դեպքում պետական բյուջեից ծախսվել է տարեկան ավելի քան հինգ միլիարդ դրամ։

- Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով։ Օրինակ՝ այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայում ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։

- Թվային դրոշմավորման համակարգի կարևորագույն հնարավորություններից է ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում է մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իր արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չի տալիս նման հնարավորություն։

- Թվային դրոշմավորման համակարգի դեպքում հեշտությամբ բացահայտվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չէ այն հայտնաբերել։

- Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

Ակնհայտ է, որ այս առավելությունների մասին չխոսելը, նոր թվային համակարգի ներդրման դեմ իրականությանը չհամապատասխանող ոչ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն ուղղված է ստվերի դեմ պայքարի նոր գործիքների ներդրման խափանմանը, ինչը չի կարող բխել ՀՀ պետական շահից և հարկային կարգապահության ու տնտեսական զարգացման առաջնահերթություններից։

Հավելենք, որ լրագրողական հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկելու ՀՀ ՊԵԿ, որը վերաբերում է տասը տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից թղթային դրոշմապիտակների համար տրամադրված 50 միլիարդ ՀՀ դրամին, ինչպես նաև վերջին շրջանում նույն աղբյուրից տրամադրված 2 միլիարդ ՀՀ դրամին: Հետաքրքրական է այն փաստը, որ այդ կլորիկ գումարները տրամադրվում են անպիտան, ստվերի կրճատման համար փաստացի ազդեցություն չունեցող դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասով փաստերը բազմաթիվ են, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները։ Բավարար է պարզապես մուտք գործել որևէ խանութ և, օրինակ՝ պաղպաղակների սառնարաններում ուշադրություն դարձնել լցված դրոշմապիտակներին։ Հիշեցնենք, որ պաղպաղակների համար դրոշմապիտակների լրացուցիչ խմբաքանակի գնում ՊԵԿ-ը իրականացրել է վերջերս։

Նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված ՀՀ ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք մեր հանրությանը, և հասարակությանը պարզ կդառնան պետական մարմինների վերաբերմունքը, ինչպես նաև գործիքակազմերի տիրապետման և կիրառելիության հնարավորությունը տվյալ խնդրին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am