Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ»

«Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն»։ Այս մասին ասվում «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում։

«Տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ նա ծեծված է եղել, գլուխը՝ կոտրված։ Դեպքից շաբաթներ անց՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ բացառելով սպանության վարկածը։ Վերջիններիս պնդմամբ՝ Իբրահիմովի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ իբր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։

Մինչ ուժային կառույցների կողմից պաշտոնական հայտարարություն տարածելը՝ Գյանջայի հիվանդանոցը հայտնել էր, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է ծեծված վիճակում՝ գանգուղեղային փակ տրավմայով, որովայնի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։

Ադրբեջանի իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության անվստահությունն այնքան մեծ է, որ բլոգեր Թուրալ Սադըքլըն 5 հազար եվրո է խոստացել նրան, ով կհայտնի Էլգունին սպանողի անունը՝ չնայած պաշտոնական հայտարարության բովանդակությանը։

Էլգունի մահվան վերաբերյալ թռուցիկներ բաժանելու համար ձերբակալվել և խուլիգանության հոդվածով 15-օրյա վարչական կալանքի է ենթարկվել հասարակական ակտիվիստ Նիջատ Ամիրասլանովը։

Երեխաների պաշտպանության օրը մի խումբ երիտասարդներ Բաքվում «Արդարություն՝ հանուն Իբրահիմովի» կարգախոսով ակցիա են իրականացրել՝ անցորդներին թռուցիկներ բաժանելով, փողոցներում պաստառներ փակցնելով, հասարակությանը կոչ անելով չլռել, իսկ իրավապահ մարմիններին՝ արդար քննություն իրականացնել։

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ոչ միայն ցրել են ցույցը, այլև ձերբակալել են ցույցի մասնակիցներին, այդ ամենը տեսանկարահանողներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների թիվն անցել է 60-ը։

Ձերբակալվածների մեջ եղել են անչափահասներ, երիտասարդ աղջիկներ, որոնց նկատմամբ ոստիկանները սեռական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել։

Առգրավվել են ցուցարարների հեռախոսները, ստուգվել են անձնական հաղորդագրություններն ու կոնտակտները, կոտրվել են սոցիալական հաշիվների գաղտնաբառերը։ Ձերբակալվածների հետ կապ ունեցած անձինք ՆԳՆ լոգոտիպով ու ոստիկանական նկարներով կեղծ օգտահաշիվներից նամակներ են ստացել՝ հետևյալ բովանդակությամբ․ «Դուք շատ ակտիվ և հաստատակամ եք մեկնաբանություններում, ինձ համար խնդիրներ մի՛ ստեղծեք»։

Ըստ իրավապաշտպան Գյուլնարա Մեհդիևայի՝ թեև որոշ ձերբակալվածների ազատ են արձակել, սակայն նրանց հեռախոսները չեն վերադարձրել։ «Նրանց ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ երկրում չկար անկախ լրագրող, որը կարող էր նկարահանել կատարվածը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Դեռևս 2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկան չի պատժվելու, քանի որ վերջիններս կատարում են իրենց «մասնագիտական պարտքը» և «կանխում են ապօրինի, հանցավոր գործողությունները»։ 2013 թվականին Ալիևը վերհաստատել էր իր խոսքերը, թե «իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից չի պատժվի»։

Փաստորեն՝ խաղաղ ակցիաներն, Ադրբեջանի նախագահի խոսքով, հանցավոր գործողություններ են, մինչդեռ իրավապահ մարմինների կողմից թմրանյութերի վաճառքով զբաղվելը, մարդկանց խոշտանգելը, նրանց իրավունքները ոտնահարելն ընդունելի է՝ որպես «մասնագիտական պարտք»-ի մաս»,–ասվում է հոդվածում։

դիտվել է 939 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am