Ճամբարակից «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 3 պացիենտ. նրանց վիճակը ծանր է. մեկը վիրահատվել է. Կարեն Տոնոյան

Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանի Բաժանմունիք վարիչ Կարեն Տոնոյանը՝ անդրադառնալով Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին։

«Առաջին պացիենտը, որ տեղափոխվել է, վիճակը գնահատվել է ծանր, անկայուն, անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Այս պահին վիրահատությունն ավարտվել է, վիճակը համեմատաբար կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Մյուս երկու պացիենտները տեղափոխվել են հիվանդանոցի ընդունարան, որտեղ հետազոտվելուց հետո նրանց վիճակը եւս գնահատվել է ծանր, տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք հետագա հսկողության։

Այսօր նրանք կանցկացնեն վերակենդանացման բաժանմունքում, վիճակներից կախված արդեն համապատասխան հետագայում պլանային կարգով հետազոտությունները, միջամտությունները կարվեն»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն: Կան անհետ կորածներ։

Պայթյունի դեպքով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

 

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video) Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Ալեն Սիմոնյանի մտերիմ Գնել Սարգսյանին Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ» Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր ու դաժան պատկեր (video) Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Շվեյցարացի պատգամավոր Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Հայաստանում «փողերի լվացումը» պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարություն Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. «Իրավունք» «Իրավունք». Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am