Իմպիչմենտը սկսելու համար էդ անտեր ստորագրությունները պետք են. Սաղաթելյան

ՀՀԿ-ն ներկայացրել է իմպիչմենթի գործընթացի ծրագիրը, մենք տվել ենք հարցեր, բայց մեր բանակցությունները շատ պաշտոնականացրին, մենք արդեն 5 տարի է բանակցում ենք, մենք մամուլի միջոցով չենք շփվել, մենք միասին տասնյակ պրոցեսներ ենք գեներացրել։ Այսինքն, սխալ է ՀՀԿ-ի հետ բանակցությունները պաշտոնականացնելը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ էս պահին կա իմպիչմենթ սկսելու գործընթացի մասին հայտարարություն, սակայն դա գործընթացի կվերածվի, երբ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք և փողոցային պայքար։
«Ամեն դեպքում՝ էդ 28 ստորագրությունը կա, «Պատիվ ունեմը» ցանկացած մեկի հետ բանակցելուց պետք է ասի, որ էդ ստորագրությունները կան։ Փողոցային պայքարին պատրաստ ենք ամբողջապես մասնակցություն ունենալու ու աջակցություն ցուցաբերելու, բայց պրոցեսն ունի քաղաքական պատասխանատու ուժ։ Ես հավատում եմ փողոցային պայքարին, ռեսուրս կա՝ կա, մարդկանց տրամադրություն կա՞՝ կա, բայց կան նաև բազմաթիվ հարցեր, որ պետք է ունենան ամբողջական պատասխաններ։ Ես չեմ կարծում, որ այս հանդիպումով ամեն ինչ ավարտվել է, դեռ շատ բաց հարցեր կան ու քննարկումները շարունակվելու են։ Էս բլեֆից պիտի դուրս գանք, իմպիչմենտը սկսելու համար էդ անտեր ստորագրությունները պետք են»։