Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի մանիֆեստը օրվա աշխարհիկ իշխանությանը. Անանյան

Ես հայ եմ։ Այս հողի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակը։ Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.

«Եկեղեցու, որը մկրտեց մեր ժողովրդին՝ դեռևս այն ժամանակ, երբ ո՛չ խորհրդարան կար, ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, և ո՛չ էլ՝ Սահմանադրություն։ Եկեղեցու, որը մեր կողքին էր և՛ արհավիրքների, և՛ հաղթանակների օրերին, և որը մեր ազգի պատմության ողնաշարն է՝ մեր ինքնության, մեր հոգևոր խարսխի ու արժանապատվության ամրոցը։

Դու՛ք, ովքեր ժամանակավորապես և թյուրիմացաբար օժտված եք իշխանությամբ, չունեք ո՛չ բարոյական, ո՛չ պատմական, և ոչ էլ կանոնական իրավունք՝ ձեր ձեռքը մեկնելու այնտեղ, որտեղ ձեր նպատակը բացահայտ հակասում է նրա սրբությանն ու նշանակությանը։ Դուք փորձ եք կատարում ձեր աշխարհիկ նկրտումների ոտնահետքերը թողնել այնտեղ, որտեղ ամփոփված է մեր հազարամյա պատմության վկայությունն ու ազգային հիշողությունը։

Դու՛ք, որ անկարող գնտվեցիք պաշտպանել պետության անվտանգությունն ամենադժվար պահերին, կորցրիք մեր Հայրենիքի մի մասը, զոհեցիք մեր զավակներին և դարձաք խամաճիկներ, այսօր հանդգնում եք հարվածել մի կառույցի, որը դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ, կայծ առ կայծ պահպանել է մեր ժողովրդի գոյությունն ու ոգին։

Փորձելով զրպարտել ու վարկաբեկել ՀԱԵ բարձր հոգևոր դասին և Վեհափառ Հայրապետին, դուք ձեր մանիպուլյացիաներով և խառնակչություններով ճշմարտությունը չէ, որ որոնում եք։ Ձեր նպատակը՝ Եկեղեցու հեղինակությունը տակնուվրա անելն է՝ ստվերելու համար սեփական հանցագործ ձախողումներն ու անդադար քաոսը։

Լինելով իմ Եկեղեցու հավատացյալ հետևորդը, ես հավատում եմ նրա խորհուրդներին, հոգևոր դասին, կանոնական կարգին ու հազարամյակներով անցած ավանդույթներին և կայացրած որոշումներին։ Ես մերժում եմ ձեր քաղաքական դրդապատճառներով կատարված ակնարկներն ու առաջ քաշված «մեղադրանքները»։

Հայ Առաքելական Եկեղեցին առավել քան հաստատություն է։ Մեր Եկեղեցին ամրակուռ լռության մեջ մեր հավատքի հենարանն է։ Այն բաժին է մեր հոգեղեն ավանդին, որը սերնդեսերունդ փոխանցել են մեր նախնիները՝ ոչ թե քաղաքական գործիչները, այլ իրական հոգևոր առաջնորդները։

Մենք այս հողի վրա արմատացած ժողովուրդ ենք։ Մեր հավատքն ու մեր Եկեղեցին մեզ համար սոսկ անցյալի հիշողություններ չեն, դրանք մեր ներկան են ու մեր ապագան։ Եկեղեցին ապրել է այնքան, որքան ապրել ենք մենք։ Եվ կշարունակի ապրել, քանի դեռ մենք ենք կանգնած մեր հողի վրա՝ հավատարիմ մեր հավատքին և մեր սրբություններին։

Ոչ ոք չի կարող դարձնել մեզ օտար մեր ինքնությանը»։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video) Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Ալեն Սիմոնյանի մտերիմ Գնել Սարգսյանին Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ» Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր ու դաժան պատկեր (video) Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Շվեյցարացի պատգամավոր Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Հայաստանում «փողերի լվացումը» պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարություն Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. «Իրավունք» «Իրավունք». Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն Իշխանությունները սկսել են նաեւ անանուն պայքար Կաթողիկոսի դեմ. «Ժողովուրդ» Ինչ է քննարկվել ՔՊ-ի դռնփակ նիստում. «Ժողովուրդ» Դատավորների ռեզերվային ցուցակ է կազմվում․ «Հրապարակ» Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի․ ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ» Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ «Հրապարակ» Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am