Բաքվի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է

Monument Watch. 2025 թվականի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղում հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբուվը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նշեց, որ շինարարական և «վերականգնողական» աշխատանքների շրջանակում իրականացվում է «հայկական օկուպացիայի ժամանակ անօրինական կերպով» կառուցված շինությունների քանդում և ապամոնտաժում: Նշվում է, որ այդ կառույցները «չեն համապատասխանում Ադրբեջանի ճարտարապետական նորմերին, ոճին», կառուցված են անորակ և շինարարական նորմերի խախտմամբ (https://t.me/bez_tor/64728?fbclid=IwY2xjawKqn5NleHRuA2FlbQIxMABicmlkETAzVzNIVjZ6d2tEYnVmaVZUAR7EoMJDgpBCXZPmgt6elsHERkuNUr01Lc-91_LOnU5CH6xzVqHnHWbBDa5Omw_aem_MR4XvQUFWDJzQRKA5y1hnQ):

Ադրբեջանական կողմը շուրջ մեկ տարվա համատարած ոչնչացումներից հետո ի վերջո փորձեց բացատրություն տալ, թե ինչու է քանդվել Ստեփանակերտ քաղաքի զգալի մասը՝ սեփական հայրենիքում հազարավոր արցախցիների կառուցած տները՝ որակելով անօրինական և օկուպացիոն: Ընդ որում, տարօրինակ կերպով օկուպացիոն են դարձել նաև նախախորհրդային և խորհրդային տարիներին կառուցված առանձնատները, բնակելի շենքերը, թաղամասերը:

Նկատելի է, որ ադրբեջանական կողմի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է։ Մյուս տարօրինակ զուգադիպությամբ՝ Արցախի Հանրապետության տարիներին կառուցված բնակելի համալիրները պահպանվում են, վերափոխվում, վերաբնակեցվում և հայտարարվում նորակառույց: Այսպես, Ստեփանակերտի թաղամասերից մեկը դարձավ ուսանողական հանրակացարանային համալիր, իսկ քաղաքի մշակութային շենքերը, դպրոցները աննշան վերանորոգումներից հետո որկավեցին որպես նորակառույց կամ հիմնովին վերակառուցված: Հատկանշական է նաև, որ տարբեր սոցիալական հարթակներում սկսում են գործընթացներ իրականացնել և քանդել Ստեփանակերտի եկեղեցիները և տեղում մզկիթներ կառուցել https://t.me/bez_tor/64743?single։ Ի մասնավորի դրվում է Ստեփանակերտի երկու եկեղեցիների քանդման հարցը՝ որպես «օկուպացիոն շինություններ»։

Մեր արձագանքը

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Պահպանել ժառանգությունը, նշանակում է ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։ Այս սկզբունքները բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

 

դիտվել է 264 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am