«Բարձրագոչ սկանդալ Հայաստանում. Փաշինյանը ստորացրել է եկեղեցու սպասավորներին»․ Ադրբեջանական մամուլը ցնծում է

«Բարձրագոչ սկանդալ Հայաստանում. Փաշինյանը ստորացրել է եկեղեցու սպասավորներին», գրում է haqin.az-ը: 
Ադրբեջանական մամուլն առավոտից հեղեղված է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հակաեկեղեցական գրառումներով:

Haqin.az-ը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իրենց էջերում մի քանի կոշտ և վիրավորական հայտարարություններ են արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, մասնավորապես Փաշինյանը հոգևորականներից մեկին մեղադրում է քեռակնոջ հետ կենակցելու մեջ, նշելով, թե «սրբազանը դոմփում է քեռակնոջը»։ Փաշինյանն իր հրապարակումներում անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել՝ պահանջելով, որ հոգևորականներն իրեն  հանգիստ թողնեն։ Նա նաև հրապարակավ հարցադրում արեց, թե արդյո՞ք հայ եպիսկոպոսները պահպանում են կուսակրոնության ուխտը։ «Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն քահանան դրժել է իր կուսակրոնության ուխտը, նրան պետք է պաշտոնից ու կոչումից զրկել»,- ասվում է Փաշինյանի մասին ադրբեջանական ամենամեծ լսարանն ունեցող կայքի հրապարակումներից մեկում։ 

Մեկ այլ հրապարակման մեջ ադրբեջանական լրատվամիջոցը գրել է, որ ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ Աննա Հակոբյանի հետ պաշտոնապես ամուսնացած չլինելու մասին խոսակցություններին. «Ոմանք մտահոգված են այն փաստով, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր էլիտայի կեսը նույն վիճակում է, իսկ ոմանց դա չի հետաքրքրում»։ Աննա Հակոբյանն էլ առավոտից սատարում է ամուսնուն՝ իր էջում գրառումներ կատարելով եւ մեղադրելով հոգեւորականներին արդեն տարբեր մեղքերի ու զանցանքների մեջ։ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնացել սոցցանցերում վարչապետի հայտարարությունները մեկնաբանելուց։ Փաշինյանի կամ նրա կնոջ ֆեյսբուքյան էջերը հնարավոր կոտրելու մասին տեղեկություն չի եղել։ Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լրագրողների հարցերին չի պատասխանում։ Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունները վերջին տարիներին շարունակում են լարված մնալ: Հակամարտությունը սրվեց, երբ Էջմիածինը բացահայտորեն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ` սուր քննադատության ենթարկելով նրա քաղաքականությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը բազմիցս հանդես է եկել եկեղեցու դեմ հայտարարություններով, իսկ անցյալ տարի վերջինս եկեղեցին անվանել է «արտաքին ազդեցության գործակալական ցանց»։ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում հայտարարեց, որ հանրապետության բոլոր եկեղեցիները «չուլան» են, և որ բոլոր ավելորդ բաները պահվում են եկեղեցիներում, ինչպես նաև զարմացել է, թե «որքան կարելի է սուտ լինել, սրբի մասին խոսել և աթեիստ լինել, ոտնահարել սրբությունները»։ 

Ահա այսպես է անդրադառնում  haqin.az-ը այսօրվա հայաստանյան սկանդալին եւ վարչապետական ընտանիքի պահվածքին։

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am