Իմ փոքրիկ նավակ, ինձ տար մեր տնակ․․․Հասմիկ Բաբաջանյան

20 օր փնտրում են փոքրիկ Տիգրանիկին։ Ողջ Հանրապետությունը ծնող դարձած ու շունչը պահած՝ սպասում է։ Ի վերջո հայտնի դարձավ, որ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Մեծ է մարդկանց հուսախաբությունը, նրանք սպասում էին, որ փոքրիկը կենդանի լիներ։ Եվ ո՞վ էր տվել այդ հույսը, որը մահից ավելի սարսափելի է, ո՞վ է հույսով կերակրել, որ կա՛ երեխան ու իրենք զգում են նրա գոյությունը։ Էքստրասենսերն ու բախտագուշակները։ Օնլայն հարթակում համարյա չեմ հանդիպում մի գրառում, որ անձնուրաց աշխատանքի համար շնորհակալ լինեն փրկարաներին, ջրասուզակներին։

Մարդիկ սպասում էին, որ  երեխան շուտով կենդանի կգտնվի, որովհետև նրան գողացել կամ ինչ որ տեղ պահում են․․․ Ու հիմա չեմ զարմանում, երբ սոցիալական ցանցերում հուսախաբված մարդիկ չեն հավատում, որ երեխան չկա, դեռ չեմ խոսում փոքրիկի ծնողների, հարազատների մասին։ Մարդիկ, լսելով, որ հայտաբերվել է փոքրիկ դին, գրում են, որ սուտ է, սուտ է․․․ Չեմ ուզում ցավացնել՝ գրառումները մեջբերելով, բայց պիտի ասեմ։ Հուսախաբության, հուսահատության, անհավատության  պատճառն էլի էքստրասենսներն են։ Գուցե դա առիթ լինի, որ դուրս գանք անհավատությունից ու մտնենք Աստծո՝ ճշմարտության  դաշտ։ Եվ գուցե սնոտիապաշտության մռայլ վարագույրն է Աստված ցանկացել պատռել և  ուշքի բերել հանրությանը։ Չգիտեմ ինչու, հիշեցի «Իմ փոքրիկ նավակ» երգը, բայց տողը փոխեցի՝ 
Իմ փոքրիկ նավակ
Ինձ տար մեր տնակ․․․
Ճշմարտությունն իր ոտքով տուն է եկել, բայց էլի չեք հավատում։ Աստված ի՞նչ անի։ 
Հիշեցնենք, որ փրկարարները Մարմարիկ գետում երեխային որոնում էին մայիսի 4-ից սկսած։


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am