Իրանագետ Վադան Ոսկանյանը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հերթական ստահոդ հայտարարությունների առնչությամբ գրել է․
«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։
Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է՝ բառիս ամբողջական իմաստով։
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը