Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։

Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։

Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար 61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Եկամուտների գերակատարման հիմնական աղբյուրը այլ եկամուտների գծով մուտքերն են, որոնց կատարողականը 149.6% է։ Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, այս թերակատարումը խոսուն է ամբողջ կառավարող ժամանակահատվածի համար, քանի որ դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում շարունակական թերացում կա։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ պլանից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Թերակատարված գումարի 37.6%՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։

Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4% և 67.1%։
Այս տարի ևս թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։

Կապիտալ ծախսերի ցածր կատարողականը, հատկապես ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի գծով, արտահայտվել է նրանով, որ ծրագրված 170.2 մլրդ դրամից իրականացվել է ընդամենը 29.9%՝ 50.9 մլրդ դրամ։ Իշխանությունը շեշտում էր այս ծրագիրը որպես բյուջեի առավելություն, սակայն գործնականում կատարողականը խիստ անհամապատասխան է։

Թերակատարվել են բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը, հատկապես՝

Պաշտպանության նախարարություն – 57.5%,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – 53.0%,

Շրջակա միջավայրի նախարարություն – 48.9%,

Առողջապահության նախարարություն – 36.7%։

Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը չի կարողանում արդյունավետ իրականացնել պետական կարևորագույն ծրագրերը, ինչպիսիք են՝

ՀՀ պաշտպանության ապահովում,

Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում,

Գյուղատնտեսության խթանում,

Թվային փոխակերպման գործընթացի իրականացում,

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում։

Պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ, փոխարենը ծրագրված էր 233.3 մլրդ դրամ պակասուրդ, ինչը բացատրվում է ծախսերի ցածր կատարողականով։

Մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պայմանավորված է պետական կառավարման թերություններով և տնտեսության նվազած դիմադրողականությամբ, իսկ բացասական միտումների խորացման ռիսկերը մեծանում են՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Գող Բջեն» ձերբակալվել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը Ղազախստանի դեմ խաղում Քրեական վարույթով բացահայտվել են ընտրական հանձնաժողովներում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am