Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում ասել է, որ «Շուշիի առանձնակի գումարտակում» վարձկաններ չեն եղել

Ադրբեջանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա նիստում անդրադարձել է եղել «Շուշինի առանձին գումարտակին» վերաբերող տեսանյութին։
Դրանում նշվում է, որ գումարտակը ստեղծվել է 1991 թվականի նոյեմբերի 5-ին աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից և Հայաստանից ժամանած ավելի քան 210 դաշնակցականների և կամավորների կողմից։
Տեսանյութում ասվում է, որ մարտերին մասնակցած մոտ 100 սփյուռքահայերից 65-ը այս գումարտակից էին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ապօրինաբար Բաքվում պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հաստատել է իր ներկայությունը տեսանյութում ու ասել, որ «Շուշիի առանձնակի գումարտակի» կազմում մասնակցել է Ագդերեի և Քարվաճառի ռազմական գործողություններին։
Դավիթ Մանուկյանը պնդել է՝ Շուշիի առանձնակի գումարտակում վարձկաններ չեն եղել, բայց եղել են օտարերկրյա քաղաքացիներ՝ հայերն, որոնք մասնակցել են հայրենիքի ազատագրմանը։