Հորաքրոջս նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում. արցախցի փաստաբան

Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել.
 «ՀՀ գլխավոր հանցագործին, Արդարադատության նախարարին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ԲԴԽ խորհրդի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանն եմ հրավիրում երկրում տեղի ունեցող դիվերսոն խմբի կողմից կատարվող հանցագործության մասին։
  Ինչպես գիտեք ինձ մեղադրանք է առաջադրվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հատկանիշներով։    ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ-ում պետական պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ 
  Ըստ քրեադատավարական օրենսգրքի քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացել։ Օրենսգիրքը ամբողջական կարգավորում է տվել նաև ոչ պատշաճ հաղորդումների քննարկմանը վերաբերող հարցերին։ Այսպես, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է օրենսգրքով չնախատեսված, ինչպես նաև անհայտ կամ չբացահայտված աղբյուրից, ապա քրեական գործ հարուցելը ի սկզբանե ապօրինի է։ Սա քննություն իրականացնելու միակ ձևն է։ Սույն գործով տուժող կոչեցյալը առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում չի ներկայացրել նախաքննական մարմնին, ինչպես նաև չի նախազգուշացվել սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։ ՀՀ օրենքների համաձայն քրեական վարույթը սկսվում է, ոչ թե քրեական գործ հարուցելուց, այլ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահից։ Հիմա իմ նկատմամբ ոչ միայն ապօրին քրեական գործ է հարուցվել, այլ նաև ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում և ես արդեն երեք տարի է գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։ Նախաքննության մարմնի կողմից փաստացի իրականացվել է այնպիսի գործողություն, որը օրենսգրքով արգելված է ։ 
   Սա նշանակում է, որ ես ՀՀ-ում դարձել եմ մեղադրյալ մի արարքի համար, որտեղ բացակայում է հանցագործության հատկանիշները, այսինքն հանցանք չհանդիսացող արարքի համար անձին մեղադրանք առաջադրելը ի սկզբանե ապօրինի է։   Քննիչը դրանք համապատասխան դատավարական գործողությունների կատարմամբ այն ստուգելու փոխարեն, դրսևորել է ակնհայտ հանցավոր անգործություն, որը միանշանակ միտված է եղել ապօրինի քրեական գործ հարուցելով՝ հիմք ստեղծել, իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
 Հետևաբար գտնում եմ, որ տվյալ դեպքում օբյեկտիվորեն արդարացված է այն համոզմունքն, որ այս քրեական վարույթով ըստ էության իրականացվում է ոչ թե արդարադատություն, այլ պատվեր է կատարվում ինչ-որ մարդկանց հրահանգով։
 Դատավարական վարքագիծը միանշանակ կարելի է գնահատել որպես գլխավոր հանցագործի կողմից իրական հանցագործին պարտակելու, տվյալ դեպքում քննիչ, դատախազ, և փոխարենը՝ ակնհայտ անմեղ անձանց առերևույթ ապօրինի մեղադրելու՝ հանցավոր վարքագծի դրսևորում, որը զուգորդվում է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից շահադիտական ձևով իրենց պաշտոնական լիազորություններն ակնհայտ չկատարելու ձևով արտահայտված հանցավոր անգործությամբ։ Հիմա ես մեղադրանքից պաշտպանվելու իրավունք ունեմ, սակայն մինչև հիմա չգիտեմ ինչից պաշտպանվեմ, քանի որ նախաքննական մարմինը բավարար հիմք չի ունեցել նույնիսկ քրեական գործ հարուցելու համար, բայց ոչ միայն ապօրինի քրեական գործ է հարուցել, այլև նաև ապօրինի մեղադրանք է ներկայացրել իմ նկատմամբ։
 Սա նշանակում է, որ ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ  ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել և արդեն երեք տարի պահում է անազատության մեջ։ 
  Խաչատուր քոքոբելյանը իր հարազատ հորը դարձրել է առք ու վաճառքի առարկա և բեմականացված առևանգման միջոցով համագործակցելով  պետական պաշտոնյաներից կազմված հանցավոր խմբի հետ, կատարել է այս սրիկայական արարքը։
  Հարգելի պետական աթոռները զբաղեցրած պաշտոնյաներ, եթե այս ամենը չի կատարվում Ձեր հրահանգով կամ հանցավոր անգործությամբ, ապա այդ դեպքում ակնկալում եմ, որպեսզի տաք այս հանցավոր արարքի իրավական գնահատականը։
Հ/Գ խաչատուր քոքոբելյանն իր հարազատ հոր նկատմամբ վերաբերվում է այնպես, որ արժանապատվություն ունեցող ցանկացած անձ նման վերաբերմունքի չէր արժանացնի նույնիսկ թափառող շան նկատմամբ։ Եվ իր հարազատ հորը մինչև վերջ նվաստացնելու նպատակով եկել էր դատարան և օգտվելով իր հարց տալու իրավունքից տվեց իր միակ հարցը՝ հայրիկ դու ուռել ես, թե ոչ։ Տեսնելով, որ հայրիկը դիմադրում է նվաստացմանը, դատարանին խնդրեց հարցը հնչեցնել Իջևանյան բարբառով՝ հայրիկ խոտն ինչ է, խոտը։ Դատարանը տեսնելով հայրիկի նվաստացած կարգավիճակը  և իրավիճակը փրկելու համար սահմանափակեց խչոյի հարցերի շարանն ուռել և չուռելու վերաբերյալ»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am