Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքների վրա ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի իրականացմանը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե ամեն ինչ հավասար լինի, մենք պատրաստ ենք փոխշահավետ նախագծեր իրականացնել, հենց փոխշահավետ», – ասել է Լավրովը՝ հանդես գալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի հովանու ներքո անցկացված «Հարավռուսական պատմական հողեր։ Ազգային ինքնություն և ժողովուրդների ինքնորոշում» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովում։
Նախարարի խոսքով՝ սա «և՛ տիեզերքն է, և՛ բարձր տեխնոլոգիաները, անշուշտ նաև, էներգետիկան»։
«Մեզ մոտ աշխատել են ամերիկյան ընկերություններ։ Եվ այդ ամենը հնարավոր է, եթե ամերիկացի գործընկերները պատրաստ լինեն համաձայնության, և նրանք, իմ կարծիքով, պատրաստ են համաձայնեցնել այնպիսի սկզբունքներ, որոնք կապահովեն իրավահավասարությունն ու փոխշահավետությունը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը։
Բնութագրելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը՝ Լավրովն ասել է. «Վերադարձ կանոնավորությանը»։
ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «ժամկետները դեռևս չեն որոշվել»։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը