«Камуфляж-ը դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Բանակից գումարով ազատման մասին մի երկու բան էլ ես ասեմ, բայց չկրկնվող բաներ։


Մեր երկրում ծառայության հետ կապված մենք հասել էինք այն կետին, որ կարելի է ասել վերջին 10- տարիներին չծառայածները (հատկապես գումարով ազատվածները) մեր կողքին անընդհատ դիսկոմֆորտ էին զգում, անընդհատ ու միշտ։


Էդ չծառայած լինելու կոմպլեքսն էր ստիպել հայտնի կուսակցական գործիչներից, ԱԺ պատգամավորներից մեկին ապրիլյան պատերազմի ժամանակ, ավելի ճիշտ պատերազմից հետո, գնալ Արցախ, իր կուսակիցների հետ խրամատ փորել։

Չծառայած սովորական շատ տղաների գիտեմ, որ գիտակցաբար, իրենց նախկինում կատարած «սխալն» ուղղելու համար կամավոր գնացին պատերազմ` այդ պիտակից ձերբազատվելու համար։ Ու առհասարակ վերջին տարիներին այսպիսի տենդենց էի նկատել` բոլոր չծառայածները մեր առաջ փորձում էին ինչ-որ կերպ արդարանալ։


Ասեմ ավելին, մի գործարար ընկեր ունեի, շատ էր սիրում ռազմահայրենասիրական պաթետիկ ստատուսներ գրել, հայտարարություններ անել, պատերազմի ժամանակ ֆիրմայից ցուցակ էին տվել, թե ովքեր չեն կարող մասնակցել պատերազմի, առաջինը ցուցակում իր անունն էր գրել։ Դրանից հետո այդ նույն անձնավորությունն իմ ներկայությամբ ռիսկ չէր անում հայրենիքի մասին մտքեր ձոնել, հետո ընդհանրապես սկսեց չերևալ այն միջոցառումներին, որտեղ ես էի ներկա։

Հա, ինչ էի ասում։ Դուք այսօր մեծ հաղթաթուղթ տվեցիք այն մարդկանց ձեռքը, ովքեր արդեն ամաչում էին իրենց չծառայած լինելու համար, ասեմ ավելին՝ այնպիսի հաղթաթուղթ տվեցիք, որ հետագայում գլուխ էլ են գովալու։

Էն камуфляж-ը, որ նույնիսկ չծառայածները երբեմն հագնելուց (փեյնտբոլ է, բան է) հպարտորեն արագ նկարվում էին, գցում էին համացանց, դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա։

Սա է լինելու հետևանքը ձեր արածի, որ արդեն մարդ` կամուֆլյաժը հագնելուց կոմպլեքսավորվի, թերարժեքության բարդույթներ առաջանան և ոչ թե հակառակը։ Սրան եք հասցնում։ Ասեմ ավելին, չծառայածները մեր երեսին ամոթով նայելու փոխարեն, անամոթաբար հերոս են ներկայանալու, դե բա բյուջե են լցրել հարկի տեսքով։ Բանակ չծառայելը Iphone առնելու նման թրենդ սարքեցիք, որ անվճարունակ ծնողներն ուղղակի տները գրավ դնեն ու ընկնեն վարկերի տակ։

Վատն այն է, որ 30 տարի այս երկրի ղեկը ստանձնել են հիմնականում չծառայածների խմբակները, ովքեր այդպես էլ չեն հասկանա ինչ է հայրենիքը կենտրոնից հեռու, խրամատի մեջ, թշնամու քթի տակ, առանց սահմանը տեսնելու ու պահելու չեն կարող ունենալ էն սերն ու պատասխանատվությունը, ինչն ունի շարքային ժամկետային զինվորը, չեն հասկանա՝ ինչ է կոլեկտիվ պաշտպանությունը, երբ չեն կենցաղավարել տարբեր մարզերի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի տեր տղերքի հետ նույն զորանոցում, իսկ իրենց կոլեկտիվն էլ իրենց նման սելեկտիվ ընտրված մի մարմին է։

Սա է գլխավոր խնդիրն ու դրանից բխող վատագույն հետևանքը, որը կզգանք հաջորդ պատերազմին, այսինքն՝ կզգանք ավելի վատ ձևով»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով «Տո դու՞ ես պետությունը»․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ Մելիքյան (video) ՔԿ-ն հերքում է զինծառայողի մահվան գործով 9 անձի ձերբակալված լինելու մասին լուրը #ՈՒՂԻՂ. «Նիկո՛լ, հերիք է թոզ փչես ու քեզ պատերով տաս. թոշակառուն քեզ ասաց…». Կյուրեղյան (video) ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում» Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. փաստաբան Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am