Ինչ արժեքավոր նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին

«Փաստինֆո»-ն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հայտարարագրած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից այս տարվա ընթացքում ստացած արարողակարգային նվերները։

Մասնավորապես, Փաշինյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակոցսկու գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում պատվիրակության ղեկավարը 925 հարգի արծաթից ձեռագործ «Waldmann-Edelfeder» ապրանքանիշի 2 գրիչ է նվիրել՝ 1-ը՝ գնդիկավոր, մյուսը՝ գրիչ-փետուր ՝ Parlamentum Europaeum։ Գրիչների ընդհանուր արժեքը գնահատվում է 233 հազար դրամ։


Նիդերլանդների ԱԳՆ-ի գլխավորած պատվիրակությանը մարտի 12-ին ընդունելու ընթացքում Փաշինյանն այդ երկրի արտգործնախարար Կասպար Վելդկամպից նվեր է ստացել RoyalDelft 1653 ապրանքանիշի «Հողմաղաց» ձեռքով նկարազարդված ափսե, որի արժեքը գնահատվում է 196 300 դրամ։

Մայիսի 5-ին նա հայտարարագրել է ապրիլի 4-ին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Ման կողմից ստացած 45 000 դրամ գնահատված՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Շողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից, ինչպես նաև Թան Ման Չանի նվիրած բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով կանացի շարֆը, որի արժեքը 45 000 դրամ է։

Էստոնիա կատարած այցի ընթացքում ապրիլի 28-ին նախագահ Ալար Կարիսը նվիրել է Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող 600 էջից բաղկացած 43 500 դրամ արժողությմաբ աշխատությունը։ Նույն այցի շրջանակներում, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալից Փաշինյանը նվեր է ստացել է 57 500 դրամ գնահատված Վ. Ս. Ստավենհագենի նկարի վրա հիմնված Տալլինի տաճարի պողպատե փորագրությունը։

Մայիսին Փաշինյանն ընդունել է նաև Ֆրանսիայի Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում Պայանը Փաշինյանին է նվիրել Մարսելում «Արամ» կոշկակարական արհեստանոցի պատրաստած գրասեղանի կաշվե գորգը, ինչպես նաև 51 000 դրամ գնահատված Իվ-Մարի Լե Գուազի կողմից հազվագյուտ փորագրությունը, որը պատկերում է Մարսելի նավահանգիստը 18-րդ դարում։

Ամենաառատաձեռնը թերևս գրտվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ով Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետին է նվիրել 425 000 դրամ գնահատված «David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր՝ գինի խմելու համար։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am