Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գչրառումը․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:
Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ

2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:

Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական:
Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am