Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը շուրջ 4 տարի քննող դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ օղակը սեղմվում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ կասկածներ կան:

Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ դա եղավ պատճառը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:

Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, դժվար է ասել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել։

Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ., հանդիսանալով պաշտոնատար անձ, Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am