Հայաստանը իշխանավորների հարաբերական բարոյականության թակարդում

“Հարաբերականության տեսությունը վերաբերում է ֆիզիկային, բայց ոչ էթիկային», - ասել է Ալբերտ Այնշտայնը՝ ընդգծելով բարոյական սկզբունքների բացարձակությունը։ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական և էթիկական ուղեցույցների և պատասխանատվության աներկբա գործող մեխանիզմների բացակայությունը դարձել է քրոնիկ խնդիր և խաթարում է հասարակության հիմքերն ու պետության նկատմամբ հավատը։

Թեև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ դառնալիս և ԵՄ-ի հետ գործընկերակցության հաստատելիս Հայաստանը հանձն է առել գործադրել հասարակության առջև բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմնարար սկզբունքները, սակայն վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ սկանդալները, այդ թվում՝ բյուջետային միջոցների չարաշահման և յուրացման բացահայտված դեպքերը վկայում են, որ իշխանությունը շրջանցում է դրանք կանխելու և պատժելու նպատակով սահմանված միջազգային չափորոշիչները։

Այսպես, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամում (ԱՆԻՖ) բյուջետային միջոցների յուրացման փաստերը բացահայտեցին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների և հարազատների շահերի բախումը կարգավորող արդյունավետ համակարգի բացակայությունը։ ԱՆԻՖ-ի չարաշահումները խորհրդարանում քննարկելու ընդդիմության վերջին փորձը ընդհատվեց վարչապետի և նրա թիմակիցների ամոթալի օբստրուկցիայով։ Կոռուպցիան դատապարտելու խորհրդարանական փոքրամասնության արդարացի ձգտումը բախվում է մեծամասնության սպառնալի դիմադրությանը նաև դատական համակարգի քաղաքական ենթակայության պատճառով և անհնար դարձնում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անաչառ իրավական արձագանքն իսկ։ Վերևների անպատժելիությունը նեգատիվ սուբլիմացիայի է ենթարկվում հիասթափության, ցինիզմով, հանցավորության տեսքով։

Կառավարության և խորհրդարանի անդամների համար էթիկայի և վարքագծի կանոնագրքի բացակայությունը ծանր քարի պես ընկած է իրավական, ժողովրդավարական պետության կառուցելու ճանապարհին։ ԵԱՀԿ շատ երկրներ վաղուց ունեն կանոնակարգեր, որոնք հստակ և խստորեն սահմանում են պաշտոնյաների հանրային վարքագծի նորմեր, շահերի բախումը կարգավորող և պետական սեփականության օգտագործման հստակ կանոններ, հրապարակային հայտարարությունների պահանջներ և ստի ու չարաշահումների համար պատասխանատվության գործուն միջոցներ։ Մինչդեռ Հայաստանում իրավական կարգավորումից դուրս են մնում նույնիսկ կառավարության անդամների՝ խորհրդարանում միայն ճշմարտությունն ասելու պարտավորությունը և ստելու համար պատասխանատվությունը, չկան հանրային ռեսուրսների (ծառայողական մեքենաների, ինքնաթիռների, կեցավայրերի, ամառանոցների, գրասենյակների և այլն) օգտագործումը կանոնակարգող և վերահսկելի գործիքներ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամուսիններին ենթակա բարեգործական հիմնադրամների միջոցների օգտագործման մասին տվյալները փակ են, ինչը և ծնում է կոռուպցիա, հովանավորչություն, այլ չարաշահումներ։

GRECO (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի մարմին) և OECD/ACN (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոռուպցիայի դեմ պայքարի ցանց) միջազգային կազմակերպությունների վերջին զեկույցները Հայաստանի մասով ընդգծում են անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությունը։ GRECO-ի վերջին զեկույցի (2024թ. ապրիլ) համաձայն, չնայած որոշ բարեփոխումների, ՀՀ կառավարությունը դեռևս չի մշակել ավագ պաշտոնյաների համար ինտեգրված էթիկայի համակարգ։ Երկիրը պարտավոր է մինչև 2025թ. սեպտեմբերը հաշվետվություն տալ GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ, և, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ազգային պատվիրակության նախկին ղեկավար (1998-99թթ.), կարծում եմ, սա խորհրդարանական ընդդիմության ձեռքում իրական հնարավորություն է ներկայացնելու միջազգային հանրությանը GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ իրենց գնահատականները և առաջարկները։

Իր հերթին, OECD/ACN-ը մատնանշել է կոռուպցիայի վերաբերյալ դատապարտումների ցածր մակարդակը, չարաշահումների վերաբերյալ հաղորդում ներկայացողների անբավարար պաշտպանությունը և մեկ աղբյուրից ոչ թափանցիկ գնումների բարձր տոկոսը, ինչը նպաստում է իշխանության մարմիններում չարաշահումների և կոռուպցիա արմատավորմանը։

Հայաստանի հանրությունը գիտակցում է, որ իշխանության համակարգում խիստ պակասում է ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը և պատասխանատվության վրա հիմնված քաղաքական մշակույթի ձևավորման սուր անհրաժեշտություն կա։ Պետական պաշտոնյաների համար արդյունավետ էթիկայի կանոնագրքի ընդունումը՝ հիմնված վերահսկողության և պատժամիջոցների արդյունավետ մեխանիզմների վրա, հանրային վստահությունը վերականգնելու առաջին քայլը կլինի։ Միայն բարոյական հարաբերականությունից հրաժարվելով և պարկեշտ վարքագծի բացարձակ նորմեր հաստատելով է հնարավոր կանխել քաղաքական վերնախավի բարոյալքումը և ամրապնդել մեր պետության հիմքերը։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն Խորհրդի (1990-95թթ.) և Ազգային Ժողովի (1995-99թթ.) պատգամավոր

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք» Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1800-ից Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար Զգուշացում. հորդառատ անձրևներ կլինեն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվորականի մարմին. Մեդինսկի Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ․ Factor.am ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ԻՀՊԿ֊ի թելեգրամյան ալիքը բացահայտ մեղադրում է Թուրքիային Իսրայելի օգտին Իրանի դեմ լրտեսելու մեջ Աննա Հակոբյանին պատասխանեմ իր նման. Հայկ Նահապետյան (video) Ավինյանը խայտառակ ինքնախոստովանություն է արել․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ. Հազարավոր ադրբեջանցիներ կարող են լցվել Սյունիք,իսկ զորքեր մտցնելու որոշումը կկայացվի՞. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանը շտապում է Թուրքիա՝ Էրդողանին համոզելու, որ… (video) Փաշինյանը կկրկնի իր տխրահռչակ իդեալի ճակատագիրը․ Նաիրա Զոհրաբյան (video) Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am