Ալիև վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հայրենի Արևմտյան Ադրբեջան», իսկ վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է»։ Այսպիսով նա փաստացի ձևավորվում է ոչ թե վերացական պատմական նարատիվ, այլ՝ գործող քաղաքական ծրագիր, որի նպատակակետը Հայաստանի տարածքում ադրբեջանական ներկայության օրինականացում կամ դրա համար հիմքի ստեղծում է։

 Ըստ էության՝ ալիևյան այս նարատիվն առաջին հերթին քաղաքական հող նախապատրաստող դիսկուրս է՝ ապագա պահանջների կամ ռազմական ճնշման համար։ Այն ծառայում է որպես «պատմական արդարության» քողարկմամբ տարածքային հավակնություն, որը կարող է վերածվել դիվանագիտական ճնշման, սահմանային անկայունության կամ անգամ ներխուժման հիմքի։

Ավելին, Ադրբեջանը սա օգտագործում է՝ ձևավորելու «բնական իրավունքի» թեզ, որի շուրջ կարող է համախմբել նաև թուրքական հանրային կարծիքը և սփյուռքյան ռեսուրսները։ Ինչպես «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը նախապատրաստեց 2020-ի պատերազմին և 2023-ի էթնիկ զտմանը, այնպես էլ «Արևմտյան Ադրբեջան» շղթան կարող է ծառայել որպես հաջորդ ռազմական փուլին նախապատրաստող գաղափարաբանություն։ Այսինքն՝ գաղափարական հիմքը արդեն կառուցվում է՝ հետագա ռազմական քայլի համար։

 Հայաստանի իշխանության ներկայիս «խաղաղասիրական» դիրքավորումն ամբողջովին շրջանցում է այս ակնհայտ ծավալապաշտական հռետորաբանության հակազդելուն։ Ալիևը բազմիցս խոսել է այն մասին, որ իր ծրագրերը ժամանակի խնդիր են, իսկ այդ ընթացքում Հայաստանի ներսում ձևավորվում է լատենտ ու կրավորական միջավայր՝ առերևույթ «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Ասեմ նաև, որ այս լռությունն Ալիևի համար ուղղակի ազդանշան է՝ որ Հայաստանի ներսում չկա դիմադրություն, հետևաբար ավելի հեշտ է լեգիտիմացնել ապագա քայլերը՝ միջազգային հանրության աչքում»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am