Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։ Այս մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։

 Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։

«Համագործակցության զարգացման համար պայմաններն արդեն հասունացել են, և մենք հրավիրել ենք ՀՀ պաշտպանության նախարարին այցելել մեր երկրի պաշտպանական օբյեկտներ»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

 Նասիրզադեն նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ՝ շեշտելով, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն։

Ազիզ Նասիրզադեն, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասի կարևորությանը, հավելել է. «Այս տարածաշրջանը մեզ համար մեծ նշանակություն ունի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհառազմավարական առումով։ Որպես հատուկ պատմական և տարանցիկ դիրք ունեցող երկիր՝ Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղում այս տարածաշրջանում։ Մենք նախկինում հայտարարել ենք, որ դեմ ենք աշխարհաքաղաքական և պատմական սահմանների ցանկացած փոփոխության և այս հարցը բարձրացրել ենք հայկական կողմի հետ բանակցություններում»։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Ազիզ Նասիրզադեի գլխավորությամբ, Հայաստան էր ժամանել մայիսի 20-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում Օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար․ Գևորգ Ստեփանյան Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը Նիկոլի ենիչերին. այս արարածի պահվածքի պատասխանատուն դատախազությունն ու քննչական կոմիտեն են․ Փաստաբան Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք» Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1800-ից Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար Զգուշացում. հորդառատ անձրևներ կլինեն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվորականի մարմին. Մեդինսկի Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ․ Factor.am ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ԻՀՊԿ֊ի թելեգրամյան ալիքը բացահայտ մեղադրում է Թուրքիային Իսրայելի օգտին Իրանի դեմ լրտեսելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am