Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր

Մասրիկ գետում խեղդված հայր և որդին ապրել են հենց գետի հարևանությամբ։ Կինը, տեսնելով, որ նրանք երկար ժամանակ չեն վերադարձել, և կասկածելով, որ մի բան այն չէ, սկսել է փնտրել նրանց և դիմել է օգնության։ Դրանից հետո գետից հայտնաբերվել են 23-ամյա Սարիբեկ Առաքելյանի և նրա հոր՝ 58-ամյա Արթուր Առաքելյանի մարմինները։

Oragir.News-ն այս մասին գյուղի բնակիչներից տեղեկանալով, կապ հաստատեց Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեպքը ցնցել է ողջ գյուղը։

«Անհավատալի է, ուղղակի։ Շատ լավ ընտանիք է՝ 2 տղա ունեն, երկուսն էլ աշխատասեր, արարող, հարգված, մշտապես բոլորին օգնող։ 23-ամյա Սարոն ընտանիքի փոքր տղան է եղել, իմ դասղեկական դասարանից։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Շատ բարի, լավ տղա էր։ Գյուղից ում էլ հարցնեք՝ կփաստեն, որ իրենք շատ լավ ընտանիք են։ Մենք նույնիսկ դպրոցում չեղարկել ենք «Վերջին զանգը» որպես հարգանքի նշան նրան և նրա ընտանիքին»,- նշեց Գասպարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Մեծ Մասրիկի մյուս բնակիչներն էլ ասում էին, որ դեպքի հանգամանքները մինչև վերջ հայտնի չեն, քանի որ միայն հայրն ու որդին են այդ պահին այդ վայրում ձկնորսություն արել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 21-ին Մեծ Մասրիկում փրկարարներն ու գյուղացիները որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերել երկու քաղաքացիների մարմինները։

 

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ովքեր են սպանվել Իրանում Իսրայելի հարձակման հետևանքով Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. միջազգայնագետ «Հրապարակ». Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել, Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար Ալեն Սիմոնյանը լավ տղա չի. 7 տարի Վեհափառի ձեռքն էիք պաչում․ էջմիածնեցի (video) «Հրապարակ». Այսօր ԱԺ-ում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ բանակից փողով ազատվելու մասին Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է Նեթանյահուն առաջին հայտարարությունն է արել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել Իրանի վրա հարվածներից հետո Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Նիկոլն օրը մի բան քանդում է, ստեղ էլ ո՞նց ապրենք․ քաղաքացիներ (video) Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման արտահոսքի նշաններ չկան Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար «Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք» Նիկո՛լ, երբ խոսում ես 500 մլն․ դոլարի մասին, գիտե՞ս՝ ինչ պետք է անել․․․ (video) Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը. «Իրավունք» Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am