Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասվում էր Ալիևի երեկվա ուղերձում, որն ուղված էր «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Դժբախտաբար, զինված հակամարտությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և դարձան փախստականներ։ Մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական ծայրահեղականները դատապարտեցին ադրբեջանական ժողովրդին աննախադեպ տառապանքների, որի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով վտարվեցին իրենց նախնիների հողերից, ենթարկվեցին զանգվածային սպանությունների և կոտորածների»,-նշվում է Ալիևի հայտարարության մեջ։

Ալիևը հրապարակավ Արևմտյան Ադրբեջանը հռչակում է ողջ Հայաստանի տարածքը, որտեղ, ըստ նրա 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում։ Այսպիսով, նշում է Ալիևը, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի «դավաճանական» աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը, եզրափակում է իր ուղերձի «պատմական» մասը Ադրբեջանի նախագահն:

Այսպիսով, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ հայկական այսօրվա Սյունիքը, իբր «անարդար ձևով կցվել է Հայաստանին»:

Այսինքն, դրանից ենթադրվում է, որ Ադրբեջանը ունի «պատմական իրավունք»՝ կրկին հետ վերադարձնել այն Ադրբեջանին: Մյուս թեզով Ալիևը հող է նախապատրաստում, որ լեգիտիմացնի ադրբեջանցիների, իբր «պատմական իրավունքը՝ վերադառնալ Հայաստան»:

Որից հետո նա անցնում է արդեն կոնկրետ այն քայլերի իրականացմանը, որի արդյունքում պիտի փաստացի վերանա Հայաստանը:

Մասնավորապես, ըստ նրա,այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի «խաղաղ նախաձեռնությունները», որոնք, իբր «համապատասխանում են միջազգային իրավունքին», արժանի են հավանության և աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - վերջում անկեղծանում է Իլհամ Ալիևը։

Այսինքն, Ալիևը հայ հանրությանը նոր բացահայտում է անում, թե Փաշինյանի հետ կուլիսներում ինչ է պահանջում նրանից:

Ալիևը «պարզաբանում է», որ իբր ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը, չի նշանակում Հայաստանի հանդեպ ունենալ, տարածքային պահանջներ:

Ավելին, Ալիևը արդեն բաց խաղաքարտերով հայտարարում է, որ «...այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները անվտանգ և արժանապատվորեն կվերադառնան իրենց հայրենիք, և միայն այդ ժամանակ, տարածաշրջանում կհաստատվի երկարատև խաղաղություն»։

Ալիևի այս վերջին խոստովանության համար, հատուկ պիտի շնորհակալություն հայտնենք, քանի որ Հայաստանում շատերը չեն հավատում, թե իրականում ինչ է պլանավորում Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ:

Ինչպես ասում են՝ finita la commedia:

Ալիևի այս անկեղծ ուղերձը բացահայտում է Փաշինյանի քաղաքականության ողջ սնանկությունը, բայց նաև ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և վերնախավի խղճուկ վիճակը, որն մինչ այսօր չի կարողացել ներկայացնել այնպիսի այլընտրանք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կա իրատեսական ելք՝ փրկելու Հայաստանը այս մեծ վտանգից, որը կարող է իրական դառնալ, եթե հապաղենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. միջազգայնագետ «Հրապարակ». Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել, Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար Ալեն Սիմոնյանը լավ տղա չի. 7 տարի Վեհափառի ձեռքն էիք պաչում․ էջմիածնեցի (video) «Հրապարակ». Այսօր ԱԺ-ում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ բանակից փողով ազատվելու մասին Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է Նեթանյահուն առաջին հայտարարությունն է արել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել Իրանի վրա հարվածներից հետո Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Նիկոլն օրը մի բան քանդում է, ստեղ էլ ո՞նց ապրենք․ քաղաքացիներ (video) Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման արտահոսքի նշաններ չկան Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար «Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք» Նիկո՛լ, երբ խոսում ես 500 մլն․ դոլարի մասին, գիտե՞ս՝ ինչ պետք է անել․․․ (video) Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը. «Իրավունք» Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am