Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից

Ինչպես և սպասվում էր, երեկ Պուտինն ու Թրամփը հերթական անգամ հեռախոսազրույց ունեցան, որից հետո երկու կողմն էլ հրապարակեցին դրա արդյունքները:

Ինչպե՞ս արձագանքեցին Կրեմլում

Պուտինը զրույցը որակեց բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։

Նա շնորհակալություն հայտնեց իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ-ի մասնակցության համար։

Մոսկվան կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը, պարզապես անհրաժեշտ է որոշել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը կներառի հրադադարի ռեժիմ։

Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կսահմանի մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և այլն, ներառյալ՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն։

Ինչպես տեսնում ենք, Պուտինը Թրամփին որևէ կոնկրետ ժամկետ կրակի դադարեցման մասին խոսք չի տվել:

Ճիշտ հակառակը՝ նշել է, որ որ պիտի դա քննարկվի պատերազմի սկսման պատճառների վերացման հետ փաթեթով:

Ինչպե՞ս արձագանքեցին Սպիտակ տանը

Ըստ Թրամփի, Ռուսաստանի նախագահի հետ զրույցը շատ լավ անցավ։

Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին։

Ուկրաինայում հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտության երկու կողմերի միջև։

Վատիկանը պատրաստակամություն հայտնեց ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։

Պուտինի հետ զրույցի տոնը հիանալի էր, Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով՝ հակամարտության ավարտից հետո։

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպական լիդերները:

Ներկայացնենք ընդամենը եվրոպական մի քանի ազդեցիկ պարբերականների արձագանքները:

Բրիտանական Financial Times-ը գրում է

Եվրոպացի առաջնորդները ապշած էին, երբ Դոնալդ Թրամփը նրանց հետ կիսվեց Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասներով, գրում է պարբերականը։

«Թրամփն ասել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո ինքը զրույցի էությունը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Եվրահանձնաժողովի առաջնորդներին։ Զրույցին ծանոթ աղբյուրը նշել է, որ առաջնորդները ապշած են Թրամփի ասածից»։

Մեկ այլ բրիտանական The Economist-ը նշում է

Պարբերականը բողոքում է, որ Թրամփը բավականաչափ կոշտ չէ Պուտինի հետ։

«Վերջին շաբաթներին Թրամփը սկսել է հարցնել, թե արդյոք Պուտինը չի խաբում իրեն։ Բայց հիմա նա խաբում է նրանց, ովքեր ուզում են, որ նա ավելի կոշտ լինի։

Գրեթե նույն տոնայնությամբ հանդես եկան նաև ամերիկյան պարբերականները:

Ի՞նչ է գրում ամերիկյան Bloomberg-ը

«Տասնմեկ օր առաջ եվրոպացի առաջնորդները ոգևորված էին նախագահ Դոնալդ Թրամփի կոչով՝ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքով։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ցույց տվեց, որ այդ հույսերը ապարդյուն էին»։

Ամերիկյան New York Times

«Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հետ կանգնեց Ռուսաստանից Ուկրաինայում անհապաղ հրադադար հայտարարելու իր պահանջից՝ աջակցելով նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ»։

Այսպիսով, Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու իր վերջին սպառնալիքներից, օրինակ՝ երբ ապրիլին խոսեց նոր պատժամիջոցների հեռանկարի մասին։

Ամերիկյան New York Post

Նախագահ Թրամփի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել լայնածավալ տնտեսական գործունեությունը Միացյալ Նահանգների հետ, և ոչինչ չէր ասվում երկրորդական պատժամիջոցների մասին, որոնք Թրամփը նախկինում քննարկել էր Կրեմլի նկատմամբ կիրառելու համար»։

Ինչպես տեսնում ենք, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը խիստ բացասական է ընդունվել արևմտյան լիդերների կողմից:

Իսկ ամեննց անկեղծը հանդես է եկել ամերիկյան CNN-ը, որն փաստացի կարծում է, որ պիտի Թրամփը համաձայնվեր եվրոպական լիդերների հետ և Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտներ, որտեղ, ըստ այդ պարբերականի, Ռուսաստանը կպարտվեր, թեկուզ և մեծ պատերազմի գնով:

Այդ լրատվամիջոցի մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի արկածախնդիր գործիչներ են այսօր կառավարում Եվրոպայում և, ի վերջո, ինչու հենց Եվրոպայից էին դուրս գալիս բոլոր համաշխարհային պատերազմները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am