Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից տեսնելու, շատերը չէին հասկանում տիեզերքի չափ հայրենապաշտ մտավորականի ներսի բախումները, և ջղային, հաճախ՝ գինովցած, զայրացկոտ («Քո բոլշևիկ պապը», «Ու՞ր է մեր Մասիսը», և այլն) Շիրազը երբեմն հիասթափեցնում էր իրեն հեռվից պաշտողներին:

Նախագահին ասացի՝ Ձեր պարագայում լրիվ հակառակն է. տասնյակ տարիների սև քարոզչության արդյունքում կոնկրետ ատելություն է գեներացվել 2-րդ նախագահի անձի ու կառավարման տարիների հանդեպ: Բայց երբ մոտիկից ենք շփվում ու գաղափար կազմում, տեսնում ճիշտ հակառակ որակները, ինքներս մեզ հարցնում ենք՝ սա հաստա՞տ այն նախագահն է, որի մասին էդքան վատ բան ենք լսել հեռվից:

Ու էդ հանդիպումներից միշտ բաժանվում էինք ափսոսալով, որ նախագահն իր խառնվածքով շատ չի սիրում խոսել, իր անձն ավելի հասանելի դարձնել մարդկանց, որ ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով:

Նախագահի էսօրվա հարցազրույցը նախորդներից որոշ իմաստով տարբերվում էր հենց այս բաղադրիչով. կոնկրետ փաստերով մարդիկ ավելի շատ տեսան Հայաստանի իրական անկախության, իրական ինքնիշխանության երաշխավորներից մեկին, երկիրը ոտքի հանելու ներուժով պետական գործչի, անկեղծ ու շիտակ մարդու, ոլոր-մոլոր գնալը, մանր ու մեծ կապիկությունները, սուտը մերժող, ոչ պոպուլիստ ու արդարամիտ ղեկավարի՝ գործի մարդու:

Ամենակարևորը՝ վերջապես 2-րդ նախագահը, կրկին հակառակ իր դեմ կիրառված սև քարոզչության, ի ցույց դրեց իր ևս մի կարևոր հատկանիշ. նա մեծ հարգանք ունի դեպի սեփական ժողովուրդը, չափազանց բարձր է գնահատում իր ազգի ներուժը, գիտի ստեղծագործ հայի արժեքը, ավելին՝ անկեղծորեն հավատում է դրանց ու դրանք համարում ամենամեծ հարստությունը՝ երկիրը հզորացնելու հիմնաքարը»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am