Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «միֆերը ջարդելու» բանախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրներին և լայն հասարակությանը մատուցել է ակնհայտորեն խեղաթյուրված տեղեկատվություն։

 Լ. Զուրաբյանը մասնավորապես համոզում էր, թեև ԼՂՀ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը «չգիտես ինչու» հայտարարել է, որ ինքը չի ստորագրել զինադադարի մասին փաստաթուղթ, այնուամենայնիվ, 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի մասին եռակողմ հայտարարության տակ հենց նրա ստորագրությունն է։

Այս կապակցությամբ Լ. Զուրաբյանի պնդումները թերևս համոզիչ կարող էին լինել ԼՂ հակամարտության շուրջ պատմաքաղաքական զարգացումների և դրանց ժամանակագրության վերաբերյալ ոչ խորքային գիտելիք ունեցող շրջանակների համար։ Իսկ պատմական իրողությունն այն է, որ 1994թ. Ս. Բաբայանի, որպես ԼՂՀ ՊԲ հրամանատարի, կողմից ստորագրվել է հրադադարի ոչ թե մեկ, այլ երկու փաստաթուղթ (կցվում են), որոնք կրել են ժամանակավոր բնույթ՝ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրերի կնքումը։


Մասնավորապես,

1994 թվականի Մոսկովյան (փետրվարի 18) և Բիշքեկյան (մայիսի 5) արձանագրությունների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովին հղված եռակողմ նամակներով 1994 թվականի մայիսի 12-ին հաստատվել է հրադադար։ Այս փաստաթղթի 3-րդ կետով նախատեսվում էր, որ կողմերը (Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը) 10-օրյա ժամկետում՝ ոչ ուշ, քան մինչև մայիսի 22-ը, պետք է ստորագրեին զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, ինչը, սակայն, սահմանված ժամկետում տեղի չունեցավ, քանի որ ադրբեջանական կողմն այն համարեց կապիտուլյացիա։

 Քանի որ այսպիսի իրավիճակը հնարավորություն էր տալիս ԼՂհ ՊԲ-ին ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները, միջնորդները 1994թ. հուլիսին հանդես եկան նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուլիսի 26-ին ստորագրված սույն համաձայնագրով էլ նախատեսվում էր 30-օրյա ժամկետում կնքել Մեծ քաղաքական համաձայնագիր, ինչը ևս չստորագրվեց ադրբեջանական կողմի քաղաքական խուսանավման պատճառով։

Այսինքն՝ Ս. Բաբայանը երբևիցե չի ստորագրել հակամարտության կարգավորման կամ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ որևէ փաստաթուղթ, այլ բացառապես կրակի դադարեցման մասին ժամանակավոր համաձայնագրեր, որոնց ընթացքում պիտի ստորագրվեր քաղաքական համաձայնագիր։

Բացի այս, Լ. Զուրաբյանը հանդես է եկել նաև 1993 թվականի ռազմական օպերացիաների, դրանց հետևանքով զոհերի քանակի, տարածքային կորուստների, Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմագործողությունների շուրջ հայտարարություններով, որոնք մանիպուլացնում են հանրային գիտակցությունը և ստվեր նետում հայկական բանակի ձեռքբերումների վրա։

Լ. Զուրաբյանը բավարար չափով տեղեկացված չէ ռազմական գործողությունների ժամանակագրությունից. նրա կողմից 1994թ. վերագրվող զարգացումները՝ ադրբեջանական կողմի պատրաստվածություն և աննախադեպ առաջխաղացում, մի քանի ուղղությամբ համաժամանակյա հարձակումներ, ավելի քան 2000 զոհ և այլն, վերաբերելի են 1994 թվականին։

Հորադիզի օպերացիայի մասին խոսելիս բանախոսը, հղում անելով իր քաղաքական գործընկերոջը, հայտարարում է, որ հայկական կողմը չի հաջողել վերադարձնել Ադրբեջանի կողմից գրավված բոլոր տարածքները և մատնանշում է Հորադիզի կայանը։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ռազմական ղեկավարությունը մարտավարական հնարք է կիրառել և, Հորադիզի կայանի փոխարեն, գրավել հայկական վերահսկողության տակ երբևիցե չեղած այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Թալիշ-Մատաղիս հատվածը, Մարտակերտի շրջանի հարթավայրային տարածքները, Աղդամի շրջանի 18 գյուղ։

Ինչ վերաբերում է Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմական գործողություններին, ապա պետք է ասել, որ այդ ուղղությամբ միայն մեկ օպերացիա է մշակվել, սակայն զենք-զինամթերքի մատակարարման վրա դրված արգելանքի պատճառով չի նախաձեռնվել։ Այս օպերացիայի գաղափարն, ի դեպ, ի հայտ բերեց Հայաստանի և ԼՂ-ի ռազմական ու քաղաքական ղեկավարության մարտավարական նպատակների անմիաբանությունը. թեև ԼՂ ՊԲ-ն շահեկան դիրքում էր գտնվում, այնուամենայնիվ օպերացիայի համար կենսական նախապայման էր սպառազինությունը, ինչը մերժվեց Երևանի կողմից։ ՀՀ պաշտպանության նախարարը հեռացվեց՝ «գործուղվելով» ԼՂ, իսկ ՀՀ ՊՆ ապառազինության վարչության պետը պաշտոնանկ արվեց։ Նպատակն ակնհայտ էր՝ խափանել սպառազինության մատակարարումը և կանխել Միրբաշիրի ռազմական օպերացիայի իրագործումը։ Ավելին՝ զինամթերքի պահեստները զմռսելուց հետո պետնախարարի անունից ստուգիչ աշխատանքներ մեկնարկեցին։

Թեև պատմական փաստերն առավել խոսուն են, քան առանձին անհատների սուբյեկտիվ մեկնաբանությունները, Ս. Բաբայանն, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում ՀԱԿ փոխնախագահի անձնական դատողություններին, քանի որ դրանք դիտարկում է 2026թ. քաղաքական իրադարձությունների նախօրեին ՀԱԿ-ի դիրքավորվելու ջանքերի համատեքստում։ Միևնույն ժամանակ, Ս. Բաբայանն այս փուլում նպատակահարմար չի համարում փակագծեր բացել և խորհուրդ է տալիս Լ. Զուրաբյանին պատմության փշրանքները չփոշիացնել կարճաժամկետ և անփառունակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հակառակ պարագայում կարող են լինել բացահայտումներ, որոնք, առավել ևս՝ քարոզչական արշավին ընդառաջ, պատիվ չեն բերի քաղաքական մի շարք շրջանակների։

19.05.2025թ.

ք. Երևան

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում իրեն պայթեցրած մահապարտ ահաբեկիչը կապված է ԻԼԻՊ-ի հետ Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել Զավեշտ` Աննա֊Էրատոն հանգանակություն է ստանում իրավապահների կողմից փողերի լվանալու մեջ մեղադրվողից Դեռ պետք է կատարելագործվենք․ Մխիթարյանը՝ Ուրավայի խաղից հետո Եթե կառավարությունը շարունակի իր լռությամբ պատասխանել տուժած ֆերմերների հարցերին, ապա դա քաղաքական հանցավոր անգործություն կլինի. պատգամավոր Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ինչպիսին է ճառագայթային ֆոնը Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդ. Եկեղեցու ներքաշումը Հայաստանի քաղաքականության մեջ անընդունելի է Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․ Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում. Գարեգին Բ ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան Ինչ հետևանքներ կբերի Հորմուզի նեղուցի փակումը ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ Իրանի հետ բանակցություններին Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրին Մայր Աթոռի անսասանության համար Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի ջրանցքը Մանրամասներ՝ Տաթև-Լծեն ճանապարհի խոշոր ավտովթարից Հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի օդանավակայանը, ԻՀՊԿ բազան Ոստիկանները փորձում են առևանգել Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Իշխանության սանձազերծած հակաեկեղեցական արշավը սպառնալիք է ՀՀ-ի կայունության համար Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am