Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։

 Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրենը, թե՞ այլ աշխատակիցներ եւս, նա պատասխանեց. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաեւ ազատման դիմումներ»։

Մարտուն Մանուկյանը նշեց, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։

 «Դասապրոցեսը նորմալ ընթանում է, ես եմ կազմակերպում աշխատանքը դպրոցում»,– հավելեց նա։

Հիշեցնենք՝ Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ), 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Այս դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ եթե եղել են մարդիկ, որոնք տեղյակ են եղել այս վիճակից, նրանք անհապաղ կազատվեն պաշտոններից։

«Չէր կարող 4 ամիս տեւած իրավիճակը աննկատ լինել, սա նշանակում է՝ ինչ–որ մեկն իր տեղում չի եղել այնպես, ինչպես որ պետք է։ Կոմպրոմիս չի լինելու, հարցեր են առաջանում, եւ եթե պարզվի՝ որեւէ մեկը բավարար չի արել իր գործը, չպիտի թույլ տանք, որ նման մարդը շարունակի աշխատել երեխաների հետ։ Երեխայի հետ ամենօրյա առնչվություն անձը չի կարող չնկատել վարքի փոփոխություն։ Ես ուղիղ տեսնում եմ դպրոցի պատասխանատվությունը»,– ասել էր նա։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իմպիչմենտը նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. Սաղաթելյան Իրանում հայտնաբերվել են իսրայելական ռազմական օբյեկտներ. իրանական ԶԼՄ-ներ Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում Օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար․ Գևորգ Ստեփանյան Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը Նիկոլի ենիչերին. այս արարածի պահվածքի պատասխանատուն դատախազությունն ու քննչական կոմիտեն են․ Փաստաբան Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք» Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1800-ից Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար Զգուշացում. հորդառատ անձրևներ կլինեն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվորականի մարմին. Մեդինսկի Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am