Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ

Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

 Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։

 The Jerusalem Post-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։

Պաշտոնյայի խոսքով՝ այդ կենտրոնների մեծ մասը կգտնվի Գազայի հարավային հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերությունների կողմից։

Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպեսզի օգնությունը չհասնի ՀԱՄԱՍ-ի անդամներին։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում Օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար․ Գևորգ Ստեփանյան Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը Նիկոլի ենիչերին. այս արարածի պահվածքի պատասխանատուն դատախազությունն ու քննչական կոմիտեն են․ Փաստաբան Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվեց աշխատանքից Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք» Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1800-ից Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար Զգուշացում. հորդառատ անձրևներ կլինեն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվորականի մարմին. Մեդինսկի Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ․ Factor.am ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am