Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են

Monument watch. 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։

Վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ համալիրներ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։

2025 թվականի մայիս ամսին Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմի կողմից արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և այլ կարևոր արժեքներից (նկ․ 1), այդ թվում՝

1) Խաչքար Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ (2015 թ․)

2) Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ․) զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (նկ․ 2)

3) «Փառք հայրենիքի պաշտպաններին» հուշապատ

4) Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքար

5) Կոթողներքևում զինվորներ (3հոգի) վերևում՝ Ոսկե արծիվ շքանշանի պատկեր։

6) Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը կանգնեցված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100 ամյակի առթիվ՝ (2015թ) (նկ․ 3)։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմը հատուկ շնորհակալություն է հայտնում Միհրան Դանիելյանին խորհուրդների և գծագրի համար:

2025 թվականի մայիսի 11-ին դիտարկված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2024 թվականի ապրիլ ամսից մինչ 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հուշարձանի տարածքում շինտեխնիկայի կուտակում կա, իսկ հուշարձանը ավերված է (նկ․ 4), իսկ 2023 թվականի դիտարկումները ցույց էին տվել, որ հուշարձանը կանգուն էր (նկ․ 5)։ Հուշարձանի ոչնչացման «շարժառիթը» ադրբեջանական նոր ճանապարհաշինական աշխատանքներն են։

Հավելենք, որ հուշահամալիրը մայիսյան Եռատոնի համար առանցքային նշանակության հուշարձան էր, որտեղ մայիսի 9-ին հավաքվում էին շրջանի բնակիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմին, Շուշիի ազատագրման հերոսներին։ Իսկ ապրիլի 24-ին այստեղ էին ոգեկոչում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Այս տեսանկյունից հուշահամալիրի ոչնչացումը նաև արցախահայերի մշակույթի իրավունքին հասցված հարված է։

Բացի այդ, Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված Տանկ-հուշարձանը (https://aparaj.am/tankic-tank-dirkhic-dirkh-hyd-ayem-eh-arcaxi-drosheh-bardzracrec-askerani-tank-hushardzanin/ )։ Այն կազմված էր քարե պատվանդանից, վերջինիս վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից (Նկ․ 6, 7), որի վրա ծածանվում էր ՀՀ դրոշը։ Արբանյակային պատկերների 2023 թվականի դիտարկումները ցույց են տվել, որ հուշարձանը դեռ կանգուն է (նկ․ 8 ), սակայն արդեն 2024 թվականի պատկերները ապացուցում են, որ հուշարձանը ավերված է (նկ․ 9)։

Հարկ է նշել, որ Ասկերանի Տանկ-հուշարձանը մեծ նշանակություն է ունեցել արցախահայերի կյանքում․ 1992 թվականին Շուշիի ազատագրման առթիվ յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Ասկերանի շրջանի և այլ վայրերի բնակչությունը այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Բացի այդ, այստեղ են կազմակերպվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերի նորակոչիկների երդման զինվորական հանդիսավոր արարողությունները։

Մեր արձագանքը

Արցախի Ասկերանի շրջանի Հայրենական պատերազմի զոհերին, Արցախյան ազատամարտին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434 և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am