Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի. Հակոբ Բադալյան

«Մի քանի օր առաջ Էջմիածնում մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել են 22-ամյա երիտասարդի: Այսօր լուր եմ կարդում, որ Լոռիում են մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել 29-ամյա երիտասարդի: Դե, Նոր Նորքի «թաղապետարանում» խմբակային հարձակումը ուղիղ եթերում տեսել են թերեւս բոլորը: Երբ այդ օրերին գրեցի, թե տղամարդկությունը որպես արժեք, վերացվել է վաղուց, շատ հարգարժան օգտատերեր բազմիմաստ հարց տվեցին՝ ո՞րն է դա»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է.

«Հարցի իհարկե ունի շատ տողատակեր, մինչեւ անգամ խոհափիլիսոփայական զրույցների: Անկեղծ ասեմ, դրա հավեսը եւ նույնիսկ կարողությունն էլ չունեմ: Բայց թերեւս մի քիչ պարզ անդրադարձ արժե: Տղամարդկությունը այն է, որ խմբով չեն հարձակվում մեկի վրա: Հիմա կասեն՝ «այսինքն կանայք հարձակվում ե՞ն, դա «օքեյ ա»»:

Իհարկե ոչ: Ներեցեք, չարժե «սեռերի իրավահավասարության» հարցը հասցնել մանիակալ աստիճանների:

Պարզապես, տղամարդիկ, այո, երբեմն հարաբերություններ պարզում են ֆիզիկական ուժի գործադրմամբ: Դա բնորոշ է արական սեռին, ընդ որում բնության այսպես ասած ուժային բալանսից բխող «բնորոշությամբ»: Եվ տղամարդկությունը որպես արժեք այն է, երբ ուժի գործադրումը լինում է արժեքային ու մտածողական այնպիսի շրջանակում, որ ըստ էության հավասարազոր է դառնում արժանապատվության գործադրմանը:

Այո, մենք իհարկե բոլորս երազում ենք ապրել իդեալական աշխարհում, բայց ցավոք սրտի շարունակում ենք մեր գոյությունը մի աշխարհում, որտեղ լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չի լինում խուսափել ուժի բանեցումից:

Բայց, այդ պարագայում՝ ուժի եւ արժանապատվության համաչափ գործադրման շնորհիվ է ձեւավորվում տղամարդկությունը որպես արժեք: Երբ հնարավոր չլինելով խուսափել, այդուհանդերձ մարդը չի վերածվում վայրենու՝ թե ինքն իր, թե դիմացինի հանդեպ:

Իսկ երբ խմբով, երբեմն պարզապես ոհմակով հարձակվում են մեկի կամ երկուսի վրա, դա ոչ մի կապ չունի թե ուժի, թե արժանապատվության հետ:

Մինչդեռ դա մի երեւույթ է, որ այսօր տարածված է լայնորեն: Ավելին, բացի այն, որ կարող են խմբով հարձակվել մեկի վրա, հետո կարող են այդ նույն խմբով հավաքվել ու գլուխ գովել ավելի լայն շրջապատում:

Ուժն էլ մշակույթ է: Արհեստական ստերիլությամբ պետք չէ ապրել: Եվ հետեւաբար հանրությունների առաջ կանգնող մշակութային կարեւոր խնդիրներից մեկը ոչ թե ուժի բացառումն է, այլ ուժի մշակույթի ձեւավորումը: Եվ հանրությունները ուժեղ են ըստ էության հենց դրանով՝ ոչ թե ուժը բացառելով, այլ ձեւավորելով ուժի մշակույթը, երբ այն դառնում է թե սեփական, թե դիմացի անձի հանդեպ արժանապատվության հետ նույնական:

Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի: Եվ սա ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաեւ հասարակական հարաբերությունների տեսանկյունից: «Ոհմակ», «թայֆա», որի անդամին կարող է սիրալիր ներվել որեւէ միտք, որի համար նույն մարդիկ կհոշոտեն շրջանակից դուրս որեւէ անծանոթի:

Սա համալիր է, որ ճյուղավորված ու տրանսֆորմացված է բազմապրոֆիլ ու բազմամակարդակ, եւ որը ֆիզիկական ուժի մակարդակում ավելի ու ավելի հաճախ է բերում վայրենության ու ողբերգության:

Ոչ թե ուժի բացառում, այլ ուժի մշակույթի ձեւավորում: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այս լուրջ խնդրի առաջ ենք մենք որպես հանրային օրգանիզմ»։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում իրեն պայթեցրած մահապարտ ահաբեկիչը կապված է ԻԼԻՊ-ի հետ Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել Զավեշտ` Աննա֊Էրատոն հանգանակություն է ստանում իրավապահների կողմից փողերի լվանալու մեջ մեղադրվողից Դեռ պետք է կատարելագործվենք․ Մխիթարյանը՝ Ուրավայի խաղից հետո Եթե կառավարությունը շարունակի իր լռությամբ պատասխանել տուժած ֆերմերների հարցերին, ապա դա քաղաքական հանցավոր անգործություն կլինի. պատգամավոր Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ինչպիսին է ճառագայթային ֆոնը Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդ. Եկեղեցու ներքաշումը Հայաստանի քաղաքականության մեջ անընդունելի է Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․ Սամվել Կարապետյանի նոր հայտարարությունը Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում. Գարեգին Բ ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան Ինչ հետևանքներ կբերի Հորմուզի նեղուցի փակումը ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ Իրանի հետ բանակցություններին Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրին Մայր Աթոռի անսասանության համար Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի ջրանցքը Մանրամասներ՝ Տաթև-Լծեն ճանապարհի խոշոր ավտովթարից Հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի օդանավակայանը, ԻՀՊԿ բազան Ոստիկանները փորձում են առևանգել Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Իշխանության սանձազերծած հակաեկեղեցական արշավը սպառնալիք է ՀՀ-ի կայունության համար Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am