Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։

Իրավապահները փնտրում են ենթադրյալ մարդասպանին՝ «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, որը դեպքից հետո անհետացել է ու մինչ օրս չկա։

Այս սպանության գործով իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի տունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փորձել են առգրավել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը, սակայն նա հրաժարվել է հեռախոսը տրամադրել քննիչին ու հենց քննչական կոմիտեում կոտրել է այն։ Այս հանգամանքը ավելի է խստացրել իրավապահների կասկածները։

 

 

Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման արտահոսքի նշաններ չկան Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար «Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք» Նիկո՛լ, երբ խոսում ես 500 մլն․ դոլարի մասին, գիտե՞ս՝ ինչ պետք է անել․․․ (video) Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը. «Իրավունք» Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Times of Israel. Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Իրանին Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում Իրանին ուղղված հարվածներից հետո +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան Տարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ Իսրայելի հարվածի արդյունքում հնարավոր է սպանվել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին. մամուլ Իրանը սկսել է պատասխան գործողությունը՝ ավելի քան 100 ԱԹՍ ուղարկելով Իսրայելի վրա Իրանի և Իրաքի օդային տարածքների պատկերն այս պահին (լուսանկար)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am