«Հրապարակը» գրում է ․ Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է մեկ տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակ օր է նշվում՝ մայիսի 28։ Փորձեցինք Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցրին, որ չունեն նման տեղեկություն։ Սրբազան շարժման ժամանակ ձեւավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին, եւ եթե ակտիվանալու մտադրություն լիներ, իրեն անպայման տեղյակ կպահեին։ Սրբազանի զինակից Գառնիկ Դանիելյանն էլ ակտիվանալու եւ փողոց դուրս գալու մասին հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ մենք ե՞րբ փողոցում չենք, երեկ էլ մինչեւ ուշ երեկո Սրբազան պայքարի ձերբակալված երիտասարդների համար ոստիկանության շենքի առջեւ էինք բողոքի ակցիա անում»։ Հիշեցնենք․ մեկ տարի առաջ այս օրերին ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի», ապա՝ «Սրբազան» վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը՝ իմպիչմենտի ճանապարհով «տուն ուղարկելով» Նիկոլ Փաշինյանին։ Տավուշից քայլերթով մայիսի 9-ին Երեւան հասած եւ մի քանի ամիս հանրահավաքներ արած շարժման առաջնորդը, սակայն, չկարողացավ կատարել տված խոստումը, իսկ աշնանը խոստացավ, որ կիսատ մնացած գործը շարունակելու է 2025-ին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը