Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում

Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Ահազանգողները պնդում են, որ դպրոցը դարձել է թմրանյութերի էպիկենտրոն, և շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին այնտեղ ուղարկել՝ առաջարկելով հեռու մնալ այդ դպրոցից։ Նրանք նշում են նաև, որ դպրոցի տնօրենը Մխչյանից չէ, իրենք վստահ են՝ որպես իշխանության կողմից նշանակված անձ` նա փորձում է միջադեպը կոծկել՝ թաքցնելով տեղի ունեցածը։

Oragir.News-ւ այցելել է Մխչյան և փորձել հանդիպել դպրոցի տնօրենին, սակայն դռները փակ են եղել։ Տնօրենը հրաժարվել է զրուցել լրագրողների հետ և իր տեղակալների միջոցով փոխանցել է, որ գործը քննության փուլում է, ուստի մեկնաբանություն չի կարող տալ։

Մեր տեղեկություններով՝ այդ պահին դպրոցում անցկացվում էր մեծ ժողով՝ տարբեր դասարանների ծնողների մասնակցությամբ։ Նրանց, ըստ ամենայնի, իրազեկել են գյուղում և մասնավորապես դպրոցում տարածվող թմրամիջոցների մասին՝ միաժամանակ կոչ անելով երեխաներին հեռու պահել հեռախոսներից։ Այնտեղ էին նաև 4-րդ դասարանի տուժած երեխաների ծնողները։ Նրանցից մի քանիսը հրաժարվել են խոսել լրագրողների հետ, իսկ մյուսներին հրավիրել են Քննչական կոմիտե։

Oragir.News-ը զրուցել է նաև այլ ծնողների, աշակերտների ու գյուղացիների հետ, որոնք տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացել։

«Լսել եմ, որ երեխաների շուրթերին ինչ-որ նյութ են քսել, թե ինչ՝ չգիտեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Մյուսը հավելեց. «Միայն Մխչյանի դպրոցը չէ, ամբողջ հանրապետությունում նույն վիճակն է, դպրոց են բերում ու տարածում՝ փող աշխատելու համար»։

Oragir.News-ը այցելելեց նաև բռնության ենթարկված երեխայի տուն, սակայն նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառով ընտանիքի անդամները հրաժարվել են հարցազրույց տալ։

 

դիտվել է 1420 անգամ
Լրահոս
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1800-ից Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար Զգուշացում. հորդառատ անձրևներ կլինեն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվորականի մարմին. Մեդինսկի Հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդի ուղերձը Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ․ Factor.am ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ԻՀՊԿ֊ի թելեգրամյան ալիքը բացահայտ մեղադրում է Թուրքիային Իսրայելի օգտին Իրանի դեմ լրտեսելու մեջ Աննա Հակոբյանին պատասխանեմ իր նման. Հայկ Նահապետյան (video) Ավինյանը խայտառակ ինքնախոստովանություն է արել․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ. Հազարավոր ադրբեջանցիներ կարող են լցվել Սյունիք,իսկ զորքեր մտցնելու որոշումը կկայացվի՞. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանը շտապում է Թուրքիա՝ Էրդողանին համոզելու, որ… (video) Փաշինյանը կկրկնի իր տխրահռչակ իդեալի ճակատագիրը․ Նաիրա Զոհրաբյան (video) Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am