Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Անհնար է պատկերացնել ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմ, հիմարություն, մարտնչող տգիտություն, պետության ու հասարակության հանդեպ ավելի մեծ վնասարարություն, քան այսօր իրականացնում է ՔՊ-ական իշխանությունը` տարբեր ոլորտներում: Անհնար է որեւէ երկրի իշխանության մեջ պատկերացնել այսքան շատ պաշտոնյաներ, որոնք լիքը տարրական բաներ չգիտեն, երբեմն անգամ բարձրագույն կրթություն չունեն եւ իրենց ղեկավարած ոլորտներից բացարձակապես անտեղյակ են, բայց կառավարում են: Բայց այդ բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մարդիկ են կառավարում, ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա հայտարարել, թե հանրությունը տգետ է` պետք է նրան կրթել: Առավել եւս՝ իրեն թույլ չի տա լսարաններ հավաքել, դասախոսություններ կարդալ, իրենից խելացի ու գրագետ մարդկանց սովորեցնելու առաքելություն ստանձնել, մանավանդ՝ երբ երկրում կան բազում կրթական հաստատություններ եւ կան կրթվելու, սովորելու բոլոր հնարավորությունները՝ եթե մարդը ցանկություն ունի։ Նման պահվածքն ինքնին մովետոն է, քաղաքակիրթ դեմոկրատական երկրներին անհարիր: Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն: Նման իշխանությունը չէր համարձակվի ընտրությունների գնալ եւ քվե խնդրել այն մարդկանցից, ում ինքը համարում է տգետ եւ ում ուզում է կրթել։ Ե՞րբ, ո՞ր պահից այս ամենը մեզանում հնարավոր դարձավ: Ե՞րբ բաց թողեցինք լկտիանալու հակված այս իշխանության դեմն առնելու պահը: Ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին քամահրանքով, վերամբարձ խոսել ժողովրդի հետ, դասեր տալ ու արհամարհել նրան։ Գուցե այն պահին՝ երբ ԱԺ ամբիոնի մոտ հայտնված, 7 մանդատ ունեցող ուժի ղեկավարը բացահայտ սպառնալիքների միջոցով փորձում էր վարչապե՞տ ընտրվել: Կամ՝ այն պահին, երբ իր համար անցանկալի դատավճռի պատճառով կոչ էր անում մարդկանց` շրջափակել դատարանների դռնե՞րը: Կամ` երբ ուզում էր սահմանադրական հանրաքվե անել` ՍԴ-ի` իրեն չենթարկվող դատավորներից ազատվելու համա՞ր:

 

դիտվել է 841 անգամ
Լրահոս
Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Պետականությունը կվերականգնվի, Եկեղեցին զավթած զինված բանդան կհայտնվի իր տեղում․ Սրբազանների նամակը Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիևը՝ Ֆիցոյին Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Սաղաթելյանը ՔԿ է հրավիրվել Բագրատ սրբազանի և 18 արդարների գործով. մանրամասներ Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ձյուն, մառախուղ. ինչ վիճակ է տիրում ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am