Ես հիմա գտնվում եմ Սոֆուլու գյուղում,որը պետք է հանձես Ադրբեջանին, ե՞րբ պիտի հանձես և ե՞րբ պիտի դրա մասին ասես ժողովրդին. Գնդապետ Մախսուդյանը դիմել է Փաշինյանին

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքում գրել է.
«Խոսքս ուղում եմ գլխավոր սուտասանին'այսինքն Նիկոլին.
Ես հիմա գտնվում եմ Սոֆուլու գյուղում,որը պետք է հանձես Ադրբեջանին։Ե՞րբ պիտի հանձես և ե՞րբ պիտի դրա մասին ասես ժողովրդին,դեռ պարզ չէ։Թեպետ քո զոմբիներն ակտիվ աշխատում են ժողովրդի հետ,թե իբր չեք հանձնում,որ խաբեք կրկին,ընտրություններից հետո հանձեք։Այդ ամենը ես և իմ նման մարդիկ հասկանում են։Դուք որոշել եք վերարտադրվելուց հետո հանձնել մնացած գյուղերը,բայց չեք ասում ժողովրդին։Թեպետ
դուք շանս չունեք ընտրվելու։Ավելի լավ է ալիևին հավատան,քանց քեզ։Գոնե նա ճիշտն է ասում հանձնվող տարածքների վերաբերյալ։Ավելացնեմ նաև,որ ալիևը չի համաձայնվում ,որ հանձնես ընտրություններից հետո,նա շուտ է ուզում վերցնել։
Սիրելի' հայ ազգ, այսքանը հանձնելուց հետո դեռ մեկ մետր չենք ստացել։ Իմացե',ք դա չի լինելու այնքան ժամանակ ,քանի կան այս թրքահպատակ ղեկավարները։Սրանք վերջացած կերպարներ են բոլոր առումներով'քաղաքական,բարոյական,մարդկային։
Միայն խնդրում եմ բոլորիդ, փողի դիմաց մի' վաճառեք Ձեր տունն ու հայրենի հողը,սիրե'ք մեր հայրենիքը»։