Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան

«Վերջին 4 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ խոշտանգվել են բողոքի ցույցերի ժամանակ, անհնազանդության ակցիաների ժամանակ։ Այս դեպքերից շատերը ձայնագրվել են, մինչև հիմա YouTube-ում կան տեսնյութերը այդ ամեն ինչի, բայց տեսնում ենք, որ գործեր չեն հարուցվում, կամ ձևական հարուցվում են քրեական գործեր խոշտանգման հատկանիշներով և այդ գործերը ոչ մի ընթացք չեն ունենում։ Կուզեի ձեր ամփոփիչ ելույթում սրան ավելի մանրամասն անդրադառնայիք։ Օրինակ, քանի՞ ոստիկան է ենթարկվել պատասխանատվության, կամ թեկուզ մեղադրանք առաջադրվել, հեռացվել համակարգից՝ քաղաքացուն խոշտանգելու համար։
Չեմ կարող զուգահեռ չհիշել իմ գործը, որովհետև իմ դեպքում և՛ ներկայացել եմ, և՛ հաղորդումը տրվել ա, և՛ հարցաքննությունն ա եղել, և՛ կա դատբժիշկի եզրակացությունը՝ վնասվածքները հաստատող։ Բոլոր գործողություններն արվել վերջացել են։ Դեպքը տեղի է ունեցել 23 թվականի սեպտեմբերի 22-ին, ինչքա՞ն ժամանակ ա անցել։ Ոչինչ չկա։ Ոստիկանները շարունակում են աշխատել ու կարծես այդպես էլ պետք է լինի։ Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը»,- ասաց նա։