Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Արծրուն Հովհաննիսյանի ակնարկի վերաբերյալ, թե իբր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակն ավելի ձեռնտու կլիներ Հայաստանին։
«Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարը փաստորեն ակնարկել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որովհետեւ Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու Հայաստանի տարածքից նվաճելու էր Թուրքիան։
Բացարձակապես կարևոր չէ, թե որքանով է հիմնավոր այդ տեսակետը։ Կարևերն այն է, թե ինչ մտածողություն ուներ 44-օրյա պատերազմի պաշտոնական քարոզիչը։ Մենք պատերազմում էինք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնց գլխավոր մոդեռատորը Բրիտանիան էր, իսկ նրա թշնամին Ռուսաստանն էր, որը պետք է հեռացվեր Կովկասից, ինչի համար անհրաժեշտ էր մեր պարտությունն ու Արցախի ամբողջական հայաթափումը։ Առաջ Ռուսաստանին Կովկասից պետք է քշեր Գերմանիան, ըստ այդ քարոզչի, հիմա Թուրքիան, Բրիտանիան ու նրանց «ընկերները»։ Դա է մտքերի ընթացքը։ Պատերազմից հետո հենց Երևանում այդ մասին բացահայտորեն հայտարարում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու իր կոլեգաները, որոնք մինչ այդ կազմակերպեցին նաեւ Պրահայի հայտարարությունը։ Փաստորեն, մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին տիրապետող անձն առնվազն բիտանա-թուրքական նարատիվն է սպասարկում։ Իսկ արդյոք նա միակն է եղել այդպիսին եւ իրեն նշանակողները եւս Հայաստանի միտումնավոր պարտությանը նույնպես չեն սպասարկել։ Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում»,– գրել է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան