Նիկոլի քավոր մարզպետը  ավելի քան  27 հազարով «ավելացրել է» Տավուշի մարզի բնակիչների թիվը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի քավոր մարզպետը ավելի քան 27 հազարով «ավելացրել է» Տավուշի մարզի բնակիչների թիվը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025 թվականի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզի բնակչությունը, այն որքա՞ն է եղել 2018 և 2024 թվականներին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի բնակչության թիվը՝ 2018 թվականի դրությամբ՝ 139 533, 2024 թվականի դրությամբ՝ 143 364 և 2025 թվականի դրությամբ՝ 141 663»։

ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչությունը 2018-ին եղել է 123 500, 2024-ին 116 500, 2025-ին՝ 117 600։ Մարզպետը Տավուշի մարզի 2025 թվականի բնակչությունը իրականից 27 հազարով ավել է նշել, անհասկանալի է, թե նա որտեղից է վերցրել ուռճացած թվերը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը չգիտի մարզի բնակչության թիվը, որը ավելի քան 4 տարի ղեկավարում է։ Նման անփույթ աշխատանքի, անտեղյակության համար Տավուշի մարզպետը բարձր աշխատավարձից զատ ամեն տարի պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճար է ստանում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը և իր կառավարության անդամները 7 տարի մնացել են նույն՝ 1-ին դասարանում; Ինչպես նկատել է Տավուշի մարզի բնակիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանը ,կառավարության անդամները, մարզպետերը առաջին դասարանը չեն ավարտել, մինչև հունվար ամիսն են գնացել»։



դիտվել է 223 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել, Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար Ալեն Սիմոնյանը լավ տղա չի. 7 տարի Վեհափառի ձեռքն էիք պաչում․ էջմիածնեցի (video) «Հրապարակ». Այսօր ԱԺ-ում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ բանակից փողով ազատվելու մասին Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է Նեթանյահուն առաջին հայտարարությունն է արել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել Իրանի վրա հարվածներից հետո Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Նիկոլն օրը մի բան քանդում է, ստեղ էլ ո՞նց ապրենք․ քաղաքացիներ (video) Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման արտահոսքի նշաններ չկան Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար «Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք» Նիկո՛լ, երբ խոսում ես 500 մլն․ դոլարի մասին, գիտե՞ս՝ ինչ պետք է անել․․․ (video) Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը. «Իրավունք» Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Times of Israel. Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am