«Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝ ունի ավելի խորքային բովանդակություն

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ինչ կատարվեց Մոսկվայում

 «Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝ ունի ավելի խորքային բովանդակություն։

Միջազգայն ֆորմատները նույնն են, փոխվել են պատվիրակությունները

 Կա սուտ իշխանական նարատիվ, թե «միջազգային բոլոր կառույցները մեր դեմ են, Ադրբեջանը բոլորին առել է, մեզ ոչ մի տեղ չեն լսում»։ Իրականում փոխվել են պատվիրակությունները։ Ադրբեջանը վերջին երկար տարիներին դրան վարժվել էր, և այդ կոնֆերանսին եկել էր հին իներցիայով. նրանց դիմաց պետք է լիներ գլխիկոր քպ-ական պատվիրակություն, որը պիտի լռեր ցանկացած պարագայում, և չպետք է խոսեր ո´չ Արցախից, ո´չ գերիներից, ոչ՝ մեզ համար ցավոտ որևէ խնդրից։

Վստահաբար, Ադրբեջանն այս կոնֆերանսին ներկայացել էր որակյալ պատվիրակությամբ, որը կարող էր իրենց շահեկան դիրքորոշումները ներկայացնել։ Նրանց խանգարեց 5-ամյա իներցիան. պատրաստ չէին դահլիճում տեսնելու այլ պատվիրակություն։

Համագործակցություն՝ արժեքների և ինտելեկտի վրա

Է. Շարմազանովը և Ի. Տոնոյանը, առանց որևէ «համագործակցության հուշագրի» և մեկ կենտրոնից ստացված SMS-ի, մի կոնկրետ կարևոր դահլիճում, ժամանակի շատ կարճ հատվածում կարողացան գրագետ համագործակցել, միմյանց լրացնել, սատարել, ինչի արդյունքում պահվեց պետական շահը։

Սա Ճիշտ Հայաստանի իսկական համագործակցային մոդելն է, որը իմպերատիվ կերպով ենթադրում է պետական և ազգային շահի կոշտ պահպանում օտար միջավայրերում՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

Վստահաբար, առաջիկայում միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանը փորձելու է ագրեսիվ պահվածքով վերականգնել հաստատված խաղի կանոնը. մենք հարձակվենք, դուք լռեք։ Ցավոք, շարունակությունը մեր օգտին չի լինելու, որովհետև դիմացը լինելու է «իրական Հայաստանի» պատվիրակությունները։ Հենց այս պահին տարբեր, շատ ավելի վճռորոշ ֆորմատներում լրջագույն հարցեր են քննարկվում, կայացվում են հստակ որոշումներ՝ մեր երկրի ու տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ, իսկ մենք լռված ենք մեր նոր կրթվող իշխանության անճարակության վրա, որը ոչ մի դժվար հարցի լուծում չի գտնում։

Հետևություններ՝ ներքին կյանքի համար

Մոսկվայում կատարվածը հուշում է Երևանում խաղի ճիշտ կանոնների անհրաժեշտության մասին։ Եթե հիմնական դերակատարներն իրենց նպատակներում ազնիվ են, իրենց խոսքում ՝ գրագետ, ապա դա զգալի գաղափարական հենք է Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման համար։ Ներքին հակասություններ, իհարկե,կարող են լինել, բայց փոփոխության մոտիվացիան շատ ավելի ուժեղ պետք է լինի, որտեղ ազնվությունն ու գրագիտությունը առանցքային հատկանիշներ պետք է լինեն»:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am