Երբ Վրաստան է գալիս, հայկական եկեղեցի չի մտնում` գիտի, որ արժանի պատասխան կստանա. Hraparak.am

 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Տալլինում էր՝ Էստոնիայում, որտեղ այցելեց նաև հայ առաքելական եկեղեցի: Նրան դիմավորել է Բալթյան երկրների, նախկինում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Արքեպիսկոպոսը ջերմ ընդունելության է արժանացրել Փաշինյանին, օրհնել նրան, հայտարարել, որ աղոթում են Փաշինյանի՝ ծրագրերի հաջող իրականացման համար: 

Համացանցն այդ օրհնանքի կադրերից հետո ակտիվ քննարկում ու քննադատում է թեմի առաջնորդին: Շատերի մոտ արդարացի հարց է առաջացել` Մայր Աթոռը պարբերաբար Փաշինյանին հրաժարական տալու հայրական խրատ է տալիս, շատ արժանապատիվ հոգևորականներ հրաժարվում են ողջունել նրան, պատարագ մատուցել նրա Փաշինյանի ներկայությամբ, Վազգեն արքեպիսկոպոսն իր անձնական վերաբերմո՞ւնքն է դրսևորում, թե՞ Մայր Աթոռի՝ իշխանությունների հետ հարաբերություններում ինչ որ բան է փոխվել: Եւ համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին Միրզախանյանի՝ Վրաստանում հոգևոր ծառայության ժամանակաշրջանից, տարատեսակ խնդրահարույց պատմություններ եւ այլն: 

«Հրապարակը» որոշեց կապ հաստատել Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Թիֆլիսահայերից մեկն ասաց, որ Միրզախանյանի անունը կապված է եղել տարատեսակ բիզնես- ծրագրերի հետ, նրան մեղադրել են կնունքների, հարսանիքների ու թաղումների համար շատ բարձր գումարներ պահանջելու մեջ: Սակայն վերջինս համայնքի առաջնորդի դերում շատ ակտիվ է եղել տարատեսակ միջոցառումների կազմակերպման հարցում, փորձել է համայնքային բոլոր գործերը կենտրոնացնել իր ձեռքում: «Միրզախանյանն ի սկզբանե նիկոլական է եղել, սկզբում լևոնական էր, հետո աջակցեց հեղափոխությանը, իսկ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Չեմ կարծում, թե Արցախի կորուստը որևէ կերպ ազդել է նրա՝ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի վրա»,-ասաց թիֆլիսաբնակ մեր զրուցակիցը: 

Թիֆլիսում հանրային ակտիվ գործունեությամբ զբաղվող, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Մխիթարյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի հայ համայնքի գրագետ շերտը շատ բարձր են գնահատում Վազգեն Միրզախանյանին՝ որպես թեմական եպիսկոպոսի: 

«Վազգեն Միրզախանյանի առաջնորդության ժամանակ մեզ մոտ մկրտության, հարսանիքի, պսակի, թաղման ծեսի, եկեղեցու և գերեզմանի կարգ մասով դրված չէր ինչ-որ թիվ, որ պետք է բերել, մուծել՝ նման բան չի եղել: Ամեն մարդ վճարել է այնքան, որքան կարողացել է կամ ցանկություն է ունեցել: Ու դա հենց առաջնորդի դրվածքն է եղել, որ ժողովրդից ինչ-որ ավելորդ գումարներ չգար, բայց մարդկանց տված գումարն էլ այնքան չնչին էր, որ այդ թեմայով խոսել Միրզախանյանի դեմ, նույնիսկ իմաստ չուներ: Բայց կային սադրիչներ, որոնք հիմա էլ կան, ովքեր ինչ-որ հատուկ ծառայությունների ազդեցությամբ, թե այլ պատճառներով սկսեցին բամբասել ու տարբեր հիմարություններ տարածել Վազգեն Միրզախանյանի մասին»,-ասաց Մխիթարյանը: 

Արքեպիսկոպոս Միրզախանյանին որպես եպիսկոպոս, որպես Կտակարանի մասնագետ, որպես ազգային քարոզչի՝ ինքը շատ է հարգել, սակայն նա ի սկզբանե եղել է «ազգակործան հեղափոխության կողմնակից», նշեց Մխիթարյանը: «Վազգեն Միրզախանյանի կատարած ամեն մի քայլն այսօր զրոյանում է իմ աչքում, քանի որ նա Փաշինյանին այդպես ընդունել է: Ես իրենից նման քայլ չէի սպասում, քանի որ ինքն իր քարոզներում առանջնությունը միշտ տալիս էր Մայր Աթոռին՝ հայոց առաքելական եկեղեցուն: Ես իրենից չէի սպասում, ազնիվ խոսք, այդ լուրը շատ վատ ազդեց ինձ վրա»,-ասաց բժշկական գիտությունների դոկտորը: Սակայն հանուն արդարության չի կարող չշեշտել, որ Միրզախանյանը շատ բարեկիրթ է` գուցե չի ուզեցել հավելյալ լարել հարաբերությունները: Ինքը Միրզախանյանի փոխարեն պարզապես թույլ չէր տա Փաշինյանին մտնել եկեղեցի, ասում է Մխիթարյանը: 

«Փաշինյանը, երբ Վրաստան է գալիս, նա հայկական եկեղեցի չի գալիս, նա գիտի, որ եթե գա, ապա այնպիսի պատասխան կստանա, ինչին արժանի է: Բայց այդ օրհնանքները, և այլն, չեմ կարող ասել, թե ինչի է արել այդպես»,-ասաց Մխիթարյանը, շեշտելով, որ Միրզախանյանին ուղղված մյուս մեղադրանքները զրպարտություն են․ «Գուցե քաղաքական առումով Վազգեն Միրզախանյանը սխալվել է, ինչպես երեք հարյուր հազար հոգին սխալվեց ու ազգակործան հեղափոխություն արեց, բայց բարոյական առումով՝ ոչ, նա անբիծ մարդ է: Ես մոտիկից եմ ճանաչել այդ մարդուն, գիտեմ ով է, ինչ է, բոլորս էլ շատ հարգում, սիրում էինք որպես մեր թեմակալ առաջնորդ, հասնող մարդ: Իր ժամանակ, երբ լեյկեմիայով հիվանդ երեխաներ էինք ունենում, այդ ամեն ինչը ֆինանսավորում էր Վազգեն Միրզախանյանը, իսկ տգետ մարդիկ ասում էին՝ ուր են գնում այն փողերը, որ մենք գցում ենք գանձանակի մեջ»: 

Թիֆլիսաբնակ Գուրգեն Մխիթարյանը պատմեց, որ մորական կողմի ազգականներից է հրաժարվել՝ ազգակործան հեղափոխությանը աջակցելու համար և այդ հարցում անզիջում է՝ հրաժարվում է բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցել են ու շարունակում են աջակցել «ազգակործան հեղափոխությանը»: 

Աղբյուրը՝ Hraparak.am  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am