ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնեթի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում է» Նիկոլ Փաշինյանին համար։ Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։ Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։
Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենթի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանա իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր»,-գրել է նա։
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը
Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը