Որ երկրների ղեկավարներն են մերժել Պուտինին

Եվրոպական առաջնորդները, ինչպիսիք են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները, ինչպես նաև Գերմանիայի հավանական ապագա կանցլերը, որոշել են մայիսի 9-ին չմեկնել Կիև, հաղորդում է Politico-ն։
«Ուկրաինան հրավիրել է եվրոպացի առաջնորդներին մայիսի 9-ի գագաթնաժողովին՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի պատկերը հակազդելու համար։ Սակայն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փոխարենը կմեկնի Նանսի՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ անվտանգության մասին համաձայնագիր ստորագրելու, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նախատեսում է մասնակցել Օսլոյում կայանալիք պաշտպանության գագաթնաժողովին։ Իսկ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ցանկանում գնալ առանց լիարժեք երեկույթի», - ասվում է հրատարակության մեջ։