Սյունիքի մարզի Տեղ խոշորացրած համայնքի մի քանի գյուղերի բնակիչների համար, հատկապես, գիշերային ժամերին արդեն սովորական են դարձել ադրբեջանական կրակոցները։ Արավուսի դեպքում անգամ կրակոցների ժամն է նույնը։
«Երեկոյան 10։20-ը կրակոցների ժամն է: Այս գիշեր ևս կրակոցներ են եղել։ Կրակում են ամեն օր, այնպես որ կրակոցներն արդեն պարբերական բնույթ ունեն, իսկ բնակիչներն էլ ապրում են իրենց սովորական կյանքով», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը։
Դաշտերն ամբողջությամբ գտնվում են ադրբեջանական դիտակետերի ներքո, սակայն, ինչպես նշեց Ա. Հովսեփյանը, բնակիչները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով՝ փաստացի ուշադրություն չդարձնելով վտանգը։
«Նորմալ մարդը, որ մեր գյուղի աշխարհագրական այսօրվա դիրքը տեսնի, կզարմանա՝ ոչ թե դիտակետում ենք, այլ ադրբեջանական ուժերը շատ մոտ են, բայց դե դրանց ով է նայում, որ։ Հենց իրենց դիմաց էլ գյուղատնտեսական աշխատանքներ են արվում։ Ո՞վ է հաշվի առնում դրանց, մարդ կա, չկա։Դիրքերում էլ հիմնականում մեր գյուղացիներն են կանգնում»,- ասաց Ա. Հովսեփյանը։
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմից դիրքերի անվտանգությունն այդ հատվածում ապահովում են ոչ թե ԱԱԾ սահմանապահները, այլ հայկական բանակն ու աշխարհազորը. Գյուղերի տղամարդիկ ընդգրկվել են աշխարհազորի մեջ ու անձամբ պաշտպանում իրենց գյուղերը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը