Գազայում 70 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածները 70 մարդու կյանք են խլել։ Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով ապրիլի 27-ին զոհվել է 53 պաղեստինցի, իսկ ապրիլի 28-ի կեսգիշերից ի վեր՝ 17 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։


«Ալ Քասամ» խմբավորման անդամները հայտարարել են, որ մարտեր են ընթանում Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում։ Իսկ «Ալ-Քուդս» բրիգադի անդամները հայտարարել են, որ հեռակառավարվող հրթիռով թիրախավորել են ալ-Թուֆֆահ թաղամասի արևելքում մի տուն, որը իսրայելական ուժերը վերածել էին ռազմական զորանոցի։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն հասցնել Գազայի հատվածին, քանի որ սննդի պաշարները սպառվում են։

 Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ խաղաղության ամենամեծ խոչընդոտը պաղեստինցիների կողմից հրեական պետությունը ճանաչելուց հրաժարվելն է։ Նա նաև պաղեստինյան պետության ստեղծումը համարել է «զավեշտալի գաղափար»։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 243 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 639-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Աննա՛ ու Նիկո՛լ, դուք «ոչնչացված եք»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին իր տեղը ցույց տվեց․․․ (video) Աննան իր անձի խնդիրը չի լուծում․ ինքը մեծ թալանն է իրենց պաշտպանում․ Բոզոյան (video) Աննա՛, գնա Աշոտիկիցդ սկսի, որը․․․ Միհրդատ Մախսուդյան (video) Ալե՛ն, ես քո նման անդաստիարակին խորշում եմ արձագանքել. Լարիսա Ալավերդյան (video) 2000 երեխուն մահվան տանելը ինչու՞ չեք դնում Նիկոլի առաջ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին (video) ՇՏԱՊ․ Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է (video) Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան «Տիգրան ջան, սիրուն չի»․ այսօր Ավինյանը ճղճղում էր․․․Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (video) Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ»-ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու` 9 գյուղ է հանձնելու»․ գնդապետ Մախսուդյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ու՞ր է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video) Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրոգոտում աճի կանխատեսումը Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am