Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև ու ներկայացրել, թե ինչպես են հատուկ ռեժիմները չեղարկվում նույն ձեռագրով։

Նա գրում է.

«Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից որդեգրված հարկային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում պետությունը հրաժարվում է նախկինում սահմանված արտոնություններից՝ դրանք փոխարինելով համընդհանուր հարկային բեռի կոշտացմամբ։ Եթե 2022-2025 թթ. հանրային քննարկման կենտրոնում էր փաստաբանական գործունեության հարկումը ԱԱՀ-ով, ապա այժմ նույն ձեռագիրն ենք տեսնում էլեկտրամոբիլների ներմուծման ու վաճառքի ոլորտում։

Ի՞նչն է ընդհանուր։

1. Հատուկ կարգավիճակից՝ ընդհանուր դաշտ

Երկու դեպքում էլ խոսքը գնում է տարիներ շարունակ խրախուսվող ոլորտների՝ հարկային արտոնություններից զրկելու և համընդհանուր հարկային դաշտ տեղափոխելու մասին։ Ինչպես փաստաբանների դեպքում՝ ԱԱՀ-ից ազատված կարգավիճակից անցում ընդհանուր հարկման, այնպես էլ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում՝ նախկինում մաքսատուրքից, ԱԱՀ-ից, այլ պարտավորություններից ազատվող սուբյեկտները տեղափոխվում են ընդհանուր հարկային պայմանների։

2. Հարկային անկայունություն և կանխատեսելիության բացակայություն

Իրավաբանական բիզնեսը, հիմնվելով տարիների կայուն կարգավիճակի վրա, չէր կանխատեսում նման կտրուկ անցում, ինչի արդյունքում հարկային բեռի կտրուկ աճ արձանագրվեց։ Նույնն էլ՝ էլեկտրամոբիլների ոլորտում. խրախուսման մեխանիզմների չեղարկումը խաթարում է բիզնեսի վստահությունը և խոչընդոտում երկարաժամկետ ներդրումային ծրագրերը։

3. Հանրային շահի ստորադասում ֆիսկալ շահին

Եթե փաստաբանական ծառայությունները արդարադատության համակարգի հասանելիության կարևոր բաղադրիչ են, ապա էլեկտրամոբիլները՝ շրջակա միջավայրի պաշտպանության։ Երկու դեպքում էլ, հատուկ կարգավիճակը նպատակ ուներ խթանել հասարակական նշանակության գործունեություն, սակայն երկու դեպքում էլ պետությունը գերադասեց կարճաժամկետ բյուջետային շահը։

4. Իրավաբանական անորոշություն և հապճեպություն

Ե՛վ ԱԱՀ-ն փաստաբանների նկատմամբ, և՛ նոր նախագծվող փոփոխությունները էլեկտրամոբիլների ոլորտում ընդունվում են առանց բավարար ազդեցության գնահատման և հանրային մասնակցության լիարժեք ապահովման։ Սա խախտում է բիզնեսի և մասնագիտական գործունեության կայունության սկզբունքը։

Ի՞նչ կարելի է եզրակացնել։

Պետության որդեգրած այս մոտեցումը ստեղծում է անվստահություն ինչպես մասնագիտական, այնպես էլ գործարար համայնքներում։ Սկզբում խրախուսում են, ստեղծում բիզնես մոդելներ հատուկ կարգավիճակներով, սակայն որոշ ժամանակ անց նույն ոլորտները հայտնվում են կտրուկ փոփոխությունների ներքո՝ առանց անցումային մեխանիզմների կամ արդարացի փոխհատուցման։

Այս խնդիրը ոչ միայն հարկային արդարության մասին է, այլ նաև բիզնես միջավայրի կանխատեսելիության և իրավական վստահության։ Եթե պետությունը ցանկանում է խթանել նոր ոլորտների զարգացումը, ապա հարկ է ընդունել, որ հարկային խրախուսումները պետք է ունենան հստակ, երկարաժամկետ և վստահելի քաղաքական հիմք»։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ Իրենք մեզ երբեք պետք չեն եղել․ Թրամփ Զելենսկի․ հակամարտության դադարեցման վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնելու Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Ռոման Երիցյան Կես տարուց ավելի անհիմն կալանավորված է Վահագն Չախալյանը․ Վրթանեսյան Ֆրանսիական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ են կալանել. Մակրոն Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց «Պուտինի տարածք» Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին Ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի ազգային անվտանգության համար Այս պատերազմը պետք է ավարտվի. Թրամփը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական աբսուրդ է. Զախարովա Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը. Տեր Հեթում Բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանը․ մեկնաբանում է ԱԳՆ-ն. News.am Հերթական պարգևավճարները՝ Ազգային ժողովում Բա ի՞նչ եղավ ձեր խոստացած 350.000 աշխատատեղը. անգամ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումն է բարձրացել. Հրանտ Բագրատյան Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը և չանհանգստանալ Գրենլանդիայի համար Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը Արտակարգ իրավիճակ՝ Ապարան-Նիգավան հատվածում. երթևեկությունը դարձել է անանցանելի Սաստիկ բքի պատճառով ավտոճանապարհները փակ են Վագիֆ Խաչատրյանին արդեն վիրահատել են Սամսոնյանի հացադուլը շարունակվում է՝ մինչև նախավիրահատական թերապիայի անցկացման հարցի լուծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am