Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք»

Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի ուսումնասիրության համար ասպարեզում հայտնվել են նոր և հին հավակնորդներ` հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն և այդ հանքավայրի հետ քանիցս առնչություն ունեցած գործարար Սիլվա Համբարձումյանը: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ցանկանում է պարզել, թե որքան ոսկու պաշար կա Տերտերասարի հանքավայրում, և դրական արդյունքների պարագայում դիմել շահագործման իրավունք ստանալու համար:

Այդ նպատակով ընկերությունն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն` ստանալու Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների թույլտվություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացություն:

Ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում նոր է
«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն գրանցվել է 2022թ․ ամռանը։ Հիմնադրել են Արամ Ստեփանի Ստեփանյանն ու Սարգիս Գառնիկի Վարդումյանը։ Այս անձինք առավել հայտնի են «Ս․Ա․Վ․ գրուպ» ՍՊԸ-ի գործունեությամբ, որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ձեռնոցներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, հյութի ձողիկներ, ալյումինե տարաներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ և շատ այլ ապրանքներ։ Այս ընկերության՝ որպես հոլդինգային մաս կազմող այլ ընկերություններ ևս կան, օրինակ՝ «Էվուլուտ» ՍՊԸ-ն, որը էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոն է։

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենք նոր են մուտք գործում հանքարդյունաբերության ոլորտ, սակայն վստահեցրեց, որ ունեն պրոֆեսիոնալ թիմ, լավ ծրագիր և թափանցիկ են աշխատում:

Նարեկ Գևորգյանն ասում է, որ սեփականատերերը ներդրողներ են, նրանք համաձայնել են ներդրում անել նաև այդ ոլորտում: Կապիտալը հայկական է, որևէ միջազգային մասնակցություն չկա, գուցե ընթացքում բանկային միջոցներ ներգրավվեն: Տնօրենը վստահեցնում է, որ մութ ուժեր կամ անուններ չկան այս ամենի հետևում, ամեն ինչ թափանցիկ է արվում:

«Հնարավորինս փորձել ենք ներգրավել այնպիսի մասնագետներ, որոնք հանրապետությունում հայտի են, և փորձի տեսակետից լավ թիմ ունենք: Բոլորի հետ թափանցիկ ենք, բոլորի հետ բաց ենք»,- նշում է Նարեկ Գևորգյանը:

Ո՞վ է նախկինում շահագործել Տերտերասարի հանքավայրը
Երկրաբանական ֆոնդում առկա տեղեկատվության համաձայն՝ 2000-2012թթ․ Տերտերասարի ոսկու հանքավայրը շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն։ Ընկերությունը տարբեր բաժնետերեր է ունեցել, այդ թվում՝ օֆշորային ընկերություններ, իսկ հանքարդյունահանման գործունեության վերջին շրջանում այն տնօրինել է գործարար Սիլվա Համբարձումյանը։

Վերջինս էլ, լսելով Տերտերասարի նոր հավակնորդների մասին, նույնպես ակտիվություն է ցուցաբերել և այդ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի համար պայքար է սկսել՝ նախնական հանրային լսումներ է նախաձեռնել Լիճք բնակավայրում:

Լիճքի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռևս հոկտեմբերին Սիլվա Համբարձումյանը նախնական լսում է անցկացրել իրենց գյուղում, խոստացել է գյուղին ապահովել Ագարակ-Մեղրի երթուղային ավտոբուսով, որը, ըստ վարչական ղեկավարի, արդեն Երևանում է և մայիսից պետք է գործի։ Գյուղացիները միանշանակ դրական պատասխան են տվել գործարարին։

Համաձայն Երկրաբանական ֆոնդում առկա ամփոփ հաշվետվության՝ հանքավայրը 2000 թվականից շահագործվել է բաց, իսկ 2005թ․-ից՝ ստորգետնյա եղանակով։ Օգտակար հանածոների (ոսկի, արծաթ, պղինձ, կապար, ցինկ) կորզումը կատարվել է գրավիտացիայի և ֆլոտացիայի տեխնոլոգիայով։

Հանքավայրում մնացորդը կազմում է 131․4 հազար տոննա հանքաքար, ոսկու պարունակությունը՝ տոննայում 9,31 գրամ, ոսկու քանակը՝ 1223,1 կգ։

Նույն հաշվետվությամբ արձանագրվել է, որ երկրաբանական հետագա աշխատանքները կարող են ավելացնել շահագործման պաշարները՝ հանքի խորքում և մոտակա տարածքներում։ Կանխորոշված պաշարները են՝ 8 հազար տոննա հանքաքար, 638․4 կգ ոսկի և 8․26 տոննա արծաթ։

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ՇՄԱԳ հայտում նշել է, որ այս հանքավայրի վերջին գնահատումն իրականացվել է 2003 թվականին` ավանդական եղանակով, առանց տվյալների էլեկտրոնային բազայի ձևավորման: Սուլֆիդային հանքաքարի արդյունահանումը ստորգետնյա եղանակով իրականացվել է մշակման «ոչ ավանդական» համակարգով, որի տեխնիկատնտեսական ցուցանիշները նախկին ընդերքօգտագործողի հաշվետվությունում բացակայում են:

Հանքավայրից արդյունահանված հանքաքարի վերամշակումն իրականացվել է Այգեձորի հարստացուցիչ ֆաբրիկայում և դրա մասին ֆոնդային նյութերում ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ հանքաքարի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիայի ընտրության հարցում հստակ կողմնորոշվելու և հանքաքարի հարստացման տեխնոլոգիական ցուցանիշները կանխատեսելու համար։ Այդ պատճառով ընկերությունն ինքն է ցանկանում կրկին երկրաբանական ուսումնասիրություններ կատարել՝ նախկինում տրված երկրաբանատնտեսագիտական գնահատականն արդիականացնելու նպատակով։

Նարեկ Գևորգյանը պատմեց, որ Տերտերասարի հանքավայրը նախկինում շահագործված և լքված է եղել, իրենց ընկերությունը դիմել է լքված հանքավայրում նոր ուսումնասիրություն անելու համար: «Տարիներ շարունակ այդ հանքավայրը շահագործվել է, այնուհետև այն լքվել է, ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի ունեցել, սակայն այնտեղ ապօրինի գործունեություն է ծավալվել մինչ մեր օրերը: Մեր ունեցած տվյալներով՝ այնտեղ կան հարուցված քրեական գործեր»,- ասում է տնօրենը:

Իրենք դիմել և ուզում են մասնավորի միջոցներով գնահատել պետության գույքը, քանի որ ապօրինի շահագործման հետևանքով նույնիսկ պետությունը չգիտի, թե այնտեղ իրականում ինչ է մնացել:

Ընկերությունը չի թաքցնում, որ այն ապագայում շահագործելու մտադրություն ունի։

Եթե պաշարները հաստատվեն այն չափով, որով ընկերությանը տնտեսապես ձեռնտու լինի, ապա «Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրենը հավաստիացնում է, որ շահագործման պարագայում պետք է միմիայն ստորգետնյա եղանակով արդյունահանում իրականացնեն:

Նախատեսում են ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը ստանալու պարագայում հանքաքարի հարստացումը կազմակերպել Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում, որը հանքավայրից շուրջ 60 կմ է հեռու։

Մանրամասները ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Աժ-ում կրկին իրավիճակը լարվեց #ՀԻՄԱ․ Դե հիմա լսե՛ք՝ Քոչարյանն ինչ է արել և ինչ է անելու․․․ Գառիկ Դանիելյան (video) Ինչի՞ է ՔՊ-ականներին թվում՝ հաջորդ իշխանությունը չի հիշելու Ռուբինյանների, Արշակյանների, Կոնջորյանների և այլոց անթույլատրելի դեպքերը. Հակոբյան Հերթական զավեշտը Արա՛, էդ հերերի մոտ որ գնաս, «աչքերդ քյալլեդ» կթռնեն․Խաչիկ Մանուկյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի հուզիչ խոսքը (video) Իշխանազավթ Նիկոլի արածը լա՛վ լսեք․ Աննա Մկրտչյանի խոսքից հետո Ռուբեն Ռուբինյանը խառնվեց իրար (video) Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Էդ ո՞նց է լինում՝ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք․ Սևակ Հակոբյան Էս կարկուտը մեզ պատժում է Նիկոլին ընտրելու համար․ Արարատցու խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանին (video) Երկրպագուին ծեծողը նախկին ոստիկան է և ժամանակին էլ է բռնություններ գործադրել. «Հրապարակ» Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Իսկ դուք եկել եք ու խոսում եք տարածքային ամբողջականությունից, այն դեպքում, երբ ունենք կորսված տարածքներ, օկուպացված Արցախ․ Աբրահամյան «Վահագն Ալեքսանյանը թքում է Նիկոլի երեսին»․․․ (video) Նման ԱԺ–ում մանդատներից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ. Դավիթ Անանյան Ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց. «Լելե Թեփե»-ի գործով պաշտպանների հայտարարություն Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան #ՀԻՄԱ․ Արա՛, հորդ ու մորդ հանել ես «տռաս», որ ի՞նչ անես․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում. Դանիելյան Լավրովը Զելենսկուն «խղճուկ անձնավորություն» է անվանել Առաջարկում ենք վարորդականի քննությունը բացասական ստանալու դեպքում 45000 դրամ վճարել և նորից հանձնել (video) Վստահ չէիք ձեր վրա, ինչու՞ եկաք իշխանության, որ հանձնե՞ք Արցախը. Տիգրան Աբրահամյան (video) Արսեն Թորոսյան, դու թուրքից բեթար ես, սպասում եմ քեզ՝ արի․ Վահագն Չախալյան (video) Էս ի՞նչ այլանդակություն է․ Լեւոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել․ Արմեն Ռուստամյան (video) #ՀԻՄԱ․ «Ի՞նչ է դրել Աննա Հակոբյանը ՔՊ-ականների վրա»․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am