Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրն Օմանի մայրաքաղաքում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօրվա երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում, հաղորդում է Mehr-ը։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունները տեղի ունեցան շատ ավելի լուրջ մթնոլորտում, քան նախկինում։ Մենք հասել ենք մի կետի, երբ պետք է քննարկենք միջուկային բանակցությունների մանրամասները։ Բանակցությունները սահմանափակվել են միջուկային հարցերով և պատժամիջոցների վերացմամբ։ Ընդհանուր հարցերի և մանրամասների վերաբերյալ դեռևս կան տարաձայնություններ», - ասել է Արաղչին։