Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ

Դիտել նաև
Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ
Մեկը չի հարցնում այդ խեղկատակին, եթե մի ծորակի անորակ լինելու համար մարզպետը պիտի պաշտոնանկ արվի, ապա քեզ ի՞նչ է հասնում. Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանի սրտի մարզպետը․ կրկնակի վթար՝ հարբած վիճակում
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ լավ «խիար» աճեցնելու շնորհիվ սահմանային մարզի մարզպետ դարձած անձի մասին.Ռոբերտ Հայրապետյան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է, որ ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները սահմանազատումից հետո: Այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ որեւէ ժամկետ նշել չի կարող:
«Որքանով, որ ես տեղյակ եմ Ներքին Հանդից և մյուս բնակավայրերից ռուս սահմանապահների դուրսբերումը որևէ բացասական հետևանք չի ունեցել»,-ասաց մարզպետը և հավելեց, որ հիմա այդտեղ հայ սահմանապահներն են իրականացնում ծառայություն։
Խոսելոց ԵՄ դիտորդական առաքելության կատարած աշխատանքից՝ մարզպետը նշեց, որ նրանք կատարում են իրենց առջև դրված խնդիրը։